top of page
Քառյակ (5)
Նախագահը հի՞նչ ա օզում,
Կաշիս հանած հարկ եմ ըն տըվա,
Կացնավ ալ ը՞ն կլոխ խոզում,
Հանց ա թորք նի յըրա տըված:
Էս հինչ դարդ ա
ընդրությունը,
Լալերը հա շըտանում ըն,
Հու վեր պարտվեց, նախանձ շոն ա,
Հու ընտրվեց՝ շընանում ա:
Հա կռվալ ըմ, հինչ ըմ տեսա,
Վեչ հավ օնիմ, վեչ ալ վերցակ,
Մի չոր կլոխ. իմը էս ա,
Մին ալ պարտքի էրգան ցուցակ:
Էս խմորը ճուր շատ կոտե,
Հինչքան ալ շատ հունցին կոխ տան,
Երգինքը հա ըրըրոտեց,
Ծին կըտրալ ա ուրան լոխտան:
2023
Ժողովրդական քառյակներ
Ասացող՝
Սուրեն Գրիգորյան
Գրառող՝
Սիրանուշ Առաքելյա
Վայր/ֆոնդ՝
Կապանի Նոր Առաջաձոր գյուղ
bottom of page