top of page

Ածիկ

 

Ածիկ պատրաստելու համար անհրաժեշտ է հատիկը լվանալ, լցնել տախտակի վրա ու դնել մութ, բայց չոր տեղ: Հաճախակի այն ջրել մինչ աճի (մութ տեղը ապահովում է հատիկի գունավոր աճը): Երբ անդեն հատիկի երկարությունը հասնի 2-3 սմ-ի այն վերցնել ծեծել այնքան մինչև ջուրը դուրս գա: Ջուրը քամել և նորից ծեծել:

Քամված ջրիվրա ավելացնել սև ալյուր, դնել կրակի վրա և երբ եռա ավելացնել քամված զանգվածը: Թողնել եռա այնքան մինչև դառնա ոչ շատ պինդ և ոչ էլ այնքան նոսր զանգված:

Հին ժամանակնեից կա մի ավանդույթ, որ ոչ բոլորը կարող են ածիկ եփել:

Մեծերի խոսքով այն «ոչ բոլորի տան վրա է գալիս», այսինք այն եփելուց հետո կարող է այդ տանը դժբախտություն պատահել, այդ իսկ պատճառով այն ոչ բոլորն են եփում և ովքեր կարողանում են եփել, եփում են շատ մեծ զանգվածով և բաժանում համագյուղացիներին:

20.12. 2023

Խոհանոց

Ասացող՝

Անուշ Տոռոզյան, ծնվ. 1960 թ

Գրառող՝

Նարինե Մինասյան

Վայր/ֆոնդ՝

Գորիսի տարածաշրջան, Ակներ (Բռուն) համայնք

bottom of page