Թան
Պատրաստման համար անհրաժեշտ է կաթ մերել, պատրաստել մածուն: Մածունը լցնել հատուկ թանի համար նախատեսված պարկի մեջ, ավելացնել ջուր, պարկը լավ փակել և կախել այնքան, մինչև լավ քամվի: Պատրաստման համար անհրաժեշտ է քամված մասան լցնել կաթսայի մեջ, յուրաքանչուր կիլոգրամի համար անհարժեշտ է ավելացնել 1 ձու և 1 ճաշի գդալ ալյուր: Դնել գազօջախի վրա և անընդհատ խառնել:
Թանը պետք է եռա այնքան ժամանակ, մինչև որ եռքը կաթսայի կողմերից տեղափոխվի կենտրեն: Եփելուց հետո վերցնել գազօջախից և ավելացնել աղ (աղը եթե քիչ լցնեք այն որոշ ժամանակ հետո կփչանա, կարող ենք մի փոքր ավել անել) և նախօրոք եփած փոքր սոխեր ավելացնել (1կգ-3հատիկ սոխ):
Երբ արդեն զանգվածը կսառի, լցնել տարաների մեջ, գլխին ավելացնել մի քիչ հալած յուղ (դա արվում է նրա համար, որ թանը երկար պահվի) և դնել մառանում:
Մատուցման եղանակը`
Տարայի պարունակությունը բացել ջրի հետ դնել գազօջախի վրա այնքան մինչև եռա, պատրաստել սոխառած (յուղի մեջ տապակած սոխ), և մատուցման ժամանակ մի փոքր լցնել թանի վրա:
Համեմատելով այլ տարածաշրջանների հետ, որտեղ սոխառածը պատրաստելու ժամանակ ավելացնում են չորացրած կանաչի, ռեհան կամ էլ ծիթորան (ծիտրոն), իմ բնակավայրում սոխառածը պատրաստում են առանց որև կանաչի ավելացնելու:
Ուտելու ժամանակ ավելացնել չորացած լավաշ և սխտոր`ըստ ցանկության:
22.12. 2023
Խոհանոց
Ասացող՝
Սոսիկ Մինասյան, ծնվ. 1948 թ.,
Գրառող՝
Նարինե Մինասյան
Վայր/ֆոնդ՝
Գորիսի տարածաշրջան, Ակներ (Բռուն) համայնք