top of page

ԹԱՆԱՊՈՒՐ (Եփած թան սոխով և յուղով)

Պինդ մածունից գնդեր են պատրաստում, թողում են արևի տակ, որ չորանա, հետո լցնում են փայտյա տարրայի մեջ (մրթաբա) և տրորում: Տրորված զանգվածի վրա ավելացնում են տաք ջուր և եփում: Եփելու ընթացքում կտրտած գլուխ սոխ են ավելացնում թանին և շարունակում եփել: Վերջում ավելացնում են ուրց, անանուխ, կամ այլ կանաչի՝ ըստ ճաշակի:

2023

Խոհանոց

Ասացող՝

Անահիտ Բաղդագուլյան

Գրառող՝

Թ. Հայրապետյան, Գ. Մելիքյան, Ս. Առաքելյան, Ա. Կիրակոսյան

Վայր/ֆոնդ՝

Գորիս

bottom of page