top of page

ԽԱՇԻԼ

Խաշիլը եփում են հիմնականում ձմռանը: Աղանձած ցորենը աղում են արկանքով (երկանք) և մաղով բաժանում երկու մասի` մանր և խոշոր: Խոշոր փոխինձը եփում են մինչև պատրաստ լինելը, ապա ավելացնում մանր փոխինձն ու խառնում` ստանալով թանձր զանգված: Զանգվածը լցնում են ափսեի մեջ, կողքերով ավելացնում չորաթանի թան, կենտրոնում փոս անում, լցնում հալած յուղ, մատուցում են տաք-տաք: Սյունիքում հաճախ մատուցում են առատ սոխառածով:

20.12.2023

Խոհանոց

Ասացող՝

Անուշ Տոռոզյան, ծնվ. 1960 թ

Գրառող՝

Նարինե Մինասյան

Վայր/ֆոնդ՝

Ակներ (Բռուն)

bottom of page