top of page

Ղավուրմա

 

Մարդիկ անասունին մորթելուց հետո, մեծ բաժին միս են առանձնացրել ղավուրմա պատրաստելու համար` որպես ձմռան պաշար:

Այն պատրաստելու համար անասունի միսը լավ եփել են, ոսկրազերծել, հետո տապակել մեծ քանակությամբ հալած յուղի մեջ: Հետո լցրել կարասների մեջ` արանքները լցրել առատ հալած յուղ ու պահել մառաններում որպես ձմռան պաշար:

Երբ ցանկացել են այն օգտագործել, կարասից վերցրել են լցրել թավայի մեջ, տաքացրել ու մատուցել:

Համեմատելով հարակից շրջանների հետ, այն լայն տարածում ունի:

22.12. 2023

Խոհանոց

Ասացող՝

Սոսիկ Մինասյան, ծնվ. 1948 թ.

Գրառող՝

Նարինե Մինասյան

Վայր/ֆոնդ՝

Գորիսի տարածաշրջան, Ակներ (Բռուն) համայնք

bottom of page