Մառանում մթերք պաշարելու ավանդույթը
Մինչև 20-րդ դարի առաջին քառորդը Սյունիքը պահպանել է ազգակցական և հարևան թաղեր կազմելու սովորությունը: Սակայն այսօր էլ մարդկային շփումներում շարունակում են կենցաղավարել փոխօգնության, համայնքային-ազգակցական հարաբերությունները, որոշ առիթների դեպքում`համատեղ մթերքներ մշակելու ավանդույթը: Տանտիրուհիները մառաններում ամբարում են տնտեսական տարվա իրենց աշխատանքի արդյունքը: Մառանը գետնափոր տեղ է, նկուղ զանազան կարգի մթերքներ պահելու և որակազրկումից պահպանելու վայր:
Ակներում Ալինայի քարանձավային գետնափոր մառանում, անհրաժեշտ սառը ջերմաստիճանում պահվում են անխոնջ տանտիկնոջ ամբարած մթերքների պաշարները:
Սիսիանում Ալվարդի մառանը նույնպես տպավորիչ է:
19.12.2023
Խոհանոց
Ասացող՝
Ալինա Փահլեվանյան, Ալվարդ Նիկողոսյան
Գրառող՝
Թամար հայրապետյան, Գոհար Մելիքյան
Վայր/ֆոնդ՝
Ակներ / Բռուն/, Սիսիան