top of page

Յուղի մեջ եփած կարտոֆիլ

 

Գյուղում հաճախ երբ մեծ ընտանիքներում յուղ են հալում, կա մի սովուրույթ, երբ յուղի մեջ լցնում են կարտոֆիլ այն եփելու համար: Յուղ պատրաստելու համար անհրաժեշտ է կաթը զտել, վրայից հավաքել ռեժանը (կաթնասեր), լցնել խնեցու մեջ և պատրաստել կարագ: Կարագը լցնել կաթսայի մեջ, ավելացնել աղ, դնել գազօջախի վրա և թողնել եռա այնքան ժամանակ մինչև յուղի երեսը պարզ դառնա:

Կարտոֆիլը լավ լվանալ և լցնել եռացող յուղի կաթայի մեջ, այնքան մինչև կարտոֆիլը եփի:

22.12. 2023

Խոհանոց

Ասացող՝

Սոսիկ Մինասյան, ծնվ. 1948 թ.

Գրառող՝

Նարինե Մինասյան

Վայր/ֆոնդ՝

Գորիսի տարածաշրջան, Ակներ (Բռուն) համայնք

bottom of page