top of page

Քոմբի

 

Գյուղում երբ լավաշ էին թխում, կար մի սովորոթյուն, երբ լավաշը թխելուց հետո պատրաստում էին քոմբի:

Քոմբի պատրաստելու համար անհրաժեշտ է ռեժանը (կաթնասեր), կաթը, ձուն, ալյուրը և շատ քիչ քանակությամբ շաքարավազը խառնել իրար, հունցել այնքան, մինչև ստացվի ձեռքերին չկպնող խմոր:

Խմորը պատրաստ լինելուց հետո դնել թավայի մեջ և այն դնել թոնրի հատակին` մոխրի մեջ, ծածկել այն մոխիրով և թողնել, որ եփվի:

Մյուս տարածաշրջանների համեմատ այն լայն տարածում չունի այդ տարածքներում:

Խոսելով Ակներում օգտագործվող և համեմատաբար լայն տարածում գտած ուտելիքների մասին, կարող ենք ասել, որ դրանց մի մասն այսօր լայն տարածում ունի գյուղում:

22.12. 2023

Խոհանոց

Ասացող՝

Սոսիկ Մինասյան, ծնվ. 1948 թ.

Գրառող՝

Նարինե Մինասյան

Վայր/ֆոնդ՝

Գորիսի տարածաշրջան, Ակներ (Բռուն) համայնք

bottom of page