top of page
ԱՂՎԵՍԸ` ԵԿԵՂԵՑԻ ՇԻՆՈՂ
Մի Աղվես մի ճամպով գնում էր, հանկարծ պատահում է մի Արջի, իսկույն մտնում է մի քարի տակ և սկսում հողը ոտքերովը տրորել:
Արջը, երբ հասնում է Աղվեսին ասում է. - Էդ ի՞նչ ես անում, անիրա´վ:
- Եկեղեցի եմ շինում, Ա´րջ աղբեր, - պատասխանում է Աղվեսը, - մեղքերս շատ են, ասում եմ` մի եկեղեցի շինեմ, որ մի քիչ մեղքերիցս թեթևանամ:
- Հա´, լավ ես անում, ախպե´ր, ես էլ շատ մեղք ունեմ, թող մի քիչ էլ ես շինեմ, բալքի մեղքերս թեթևանան:
Աղվեսը դուրս է գալիս և Արջն է սկսում քարի տակը եռանդով փորել: Երբ շատ փորում է և մարմնի կեսը մտնում է քարի տակը, քարն ընկնում է Արջի մեջքին:
Աղվեսը ծիծաղելով նայում է Արջի հետույքին, որը գնում գալիս է և ասում. - Եկեղեցի շինողի հետույքին նայեք:
1940
Հեքիաթներ
Ասացող՝
Զոհրապ քեռի
Գրառող՝
Սերո Խանզադյան
Վայր/ֆոնդ՝
Գորիսի շրջան, Շինուհայր գյուղ
bottom of page