top of page

ԴՈՒՐԳՅԱՐ ՀԱՍՈՆ

Ըշխարքում ըշխադող մարթիք շատ կան, բայց կոշտ մարթիք` քիչ: Մուրադ անումավ մի փողասեր մարթ ալ կար, աշկը` ծակ: Ընդա հարըստությանը չափ չկար. տոնը լիքը, կյումը լիքը, լավ ալ վեղեր ունի, բաղեր ունի, համա շատ սկուպոյ ա իլում. կերածը հաց ա, սոխ, մին ալ պանիր: Վեսկին հվաքում ա, ածում սանդողը, թուփ անում: Մի օր ալ ընդա տղան հիվնդանում ա:

Պժիշկը կյամ ա ստուգում, ասում. – Էնքան սողան ա կերալ, վըեր աղիքնին չորացալ ա: Խաշ պիտի ուտեցնես, էն վախտը կառոխճանա:

Փողասեր Մուրադը մտածմունքի մեջ ա ընգյում: Սանդուղը պյաց ա անում, մի վեսկի յոռնում, քինում բազարը: Փողը հափուռումը էնքան հոփա տամ, քրտնքում ա: Ետա տռնում տռտկ կյամ տոն:

Կնիկն ասում ա. – Ա´յ մարթ, խաշ եփիլի մեսը առա՞ր:

- Չէ´, առալ չեմ: Այ կնիկ, փողը հափռումս լյաց ա իլում, թա ուրիշի տալ միլ: Եք խոխին հետի շփոթ եփեք:

Մերը չուրացած պռեշներին վըեր յեշեց, ասեց. – Ա´յ մարթ, ծեռքումդ պահալ ես, քրտանքալ ա, վըեչ մի լաց ալ կա վեչ: Խուխիթ խխճա, էնքան վըեսկին հո՞ւմ համար ես թուփ անում:

Փողասեր Մուրադը նորից ա քինում բազարը, ծերքերը տուղտըղալով մի վեխճարի կլյոխ ա առնում, պիրում տոն: Կնեկը խանձ ա տամ, քցում ղզղանը, տինում կրակին: Ճյուրը սկսում ա հեռ կյալը: Բւրդն ղըզղանի միչան մի սաս ա կյալիս. «Փողասեր Մուրադի վեսկեքը դյուրգար Հասոյին արժան տռն»: Մուրադը էթ խոսկը վըեր լսում ա, տեղան եր ա թըռնում, ղզղանը կրկան յոռնում, շպրտում տռանը` ջրհորի մեչ, եդավ վազ ա տամ սանդուղը խտտում:

Հասոն շատ բարի, ծերքը պյց, սերտը պյց, հացավ մարթ ա: Մի մարթ չկար, վըեր Հասոյին ճնանչեր վեչ: Նա իրան ըշխադանքը չքավերներին նհետ ա օտում: Ընդա տոնը միշտ մարթավ լիքն ա իլում, սեղանը` պյց: Դուզ են ասում, վըեր հում սիրտը պյց ա ըլում, ընդա տոնը երիգնքան ա թափվում: Իսկապես վըեր թենց ա:

Փողասեր Մուրադը շատ վըեր դառդի մեջ ընգվ, եր կացավ մի քեթուկ ճարեց, պիրեց մեջը ծակեց, վեսկին ածեց մեչը, փակեց: Քյոթուկը շլակում ա տանում քցում ծովը, ասում ա` թող քինա, մինակ Հասովին արժան չտռն: Ծովի ալիքնին քյոթուկը տանում են: Աշկան վըեր հեռանում ա, Մուրադը ետ ա տառնում, քյինում տոն: Մի ջհիլ ծուկուն փռնող կառթը քցում ա, համա վըեչ մի ծուկուն կարում չի փռնի: Մթնում ա, ծուկն փռնողն ասումա` դե վըեր պյան չկա, թողամ քինամ Հասոյին տանը հաց օտեմ: Էթ վախտիթ նա տեսնում ա, վըեր ծովին ղրաղին մի քյոթուկ կա եր ընգյած: Ծուկն փռնողն ասում ա` էս քյոթուկս տանեմ ուստա Հասոյին, դուրգյար մարթ ա, հարկավեր կկյա: Քյոթուկը յոր ա ունում, քցում Հասոյին հայաթը:

Փողասեր Մուրադը դարդի մեչ ա:

Կյամ ա տոն, կնգանը ասում. – Ա´յ կընեկ, ինձ հմար պաշար կապի, օզում եմ քինամ տեսնամ դուրգյար Հասոն հի՞նչ մարթ ա:

Մուրադը օնքերը վրա տված քյինում ա ուստին գյուղը ճարում: Ըտ ուստին տանը լյվ պադիվ են անում: Էքսի օրը երա կենում, վըեր քյինա, բիրդան տեսնում ա, վըեր ւրն քյոթւկը հենա Հասոյին հայաթումը: Մուրադը հւշն քյընում ա: Ճուր են շաղ տամ ետ պիրում: Նա Հասոյին պատմում ա, վըեր քյոթուկը իմն ա, միչին վեսկիք կան: Լոխ մին-մին պատմում ա եղածը: Ուստան կացնավը թխում ա վեսկեքը եր են տառնում:
Ուստա Հասոն վեսկեքը տալիս ա Մուրադին, բայց Մուրադը օզում չի, ասումա. – Ա´յ մառթ, տա քեզ հալալ ա, վեխճարին կլոխը դւզ ա ասալ, վըեր էթ վեսկեքըթ Հասոյին տվեք, թող պիժանի աղքադներին: Ե´ր կալ, Ասու տվածն ա:

-Թող քո ասածն ըլի, բայց եկ տոն, թող հարսը քեզ համար հաց թխի, նհետթ տանես:

Ուստան վեսկեքը ածում ա խմորին մեչը, հաց են թխում, տինում Մուրադին խուրջինումը: Մուրադը ճընհապա յա ընգնում: Մի կանաչ տեղ նստում ա վըեր դինջանա, տեսնում ա մի չոբան վեխճար ա ըրծցնում:

Չոբանը մուտանում ա Մուրադին, ասում. - Ախպե´ր տղա, թա հաց ունես, մի պատառ տուր օտեմ, տեղը քեզ մի վեխճար կտամ:

Մուրադը վեխճարին անումը վըեր լսում ա, հիշկա հացը տամ ա չոբանին:

Չոբանը տեսնում ա վըեր լյվ հաց ա, ասում ա. – Տանեմ ուստա Հասոյին կնգանը տամ, ընդանց պարտք եմ, համալ ուրանց հացան կոտեմ, քուշտանամ: Չոբանը թհենց ալ անում ա. հացը տամ ա Հասոյին կնգանը: Հացը որ կտորում են, վեսկեքը եր են տռնւմ: Ուստա Հասոն վեսկեքը պժնում ա աղքադներին, ինքը մաշառն ու չաքուչը յոր ունում, քինում գործի:

Դուզ են ասում, վըեր սերտը պյց մառթին տուռն ալ պյաց կըլի: Ուստա Հասոն թենց լյվ մառթ ա ըլալ: Իսկ թա փողասեր Մուրադը հինչ տռվ, գյուդում չեմ, թա տյուք գիդաք, ինձ ալ կասեք:

1981

Հեքիաթներ

Ասացող՝

Թելման Չալյան

Գրառող՝

Արամ Մարգարյան

Վայր/ֆոնդ՝

Սյունիք

bottom of page