top of page

ԷՍ ԿԼԽԱ՞Ն, ԹԱ՞՝ ԷՆ ԿԼԽԱՆ

Ըլում ա չըլում, մի մարթ, մի կընեկ: Տրանց երկու խոխա յա ըլում, տրանք շատ լյվ են ապրում, շատ սերավ: Մեհետ մարթը քինում ա կյումը, վըեր ապրանքը հըվաշարի, տեսնում ա մի հլիվեր մարթ կյումի միչին կաղնած: Էթ մարթըթ շատ ա զըրմանում:

Հլիվերը տրան հըրցնում ա. - ՏBւ ջահելուց ես օզում լDվ ապրել, թա` պռավուց:

Մարթըթ չաշմիշ ա իլում, գիդում չի հինչ ջողաբ տա, ասում ա. – Տիմաց քինամ կընգանըս հըրցնեմ, ետավ կյամ քեզ պադասխանեմ:

Հլիվերն ասում ա. - ԼDվ:

Մարթը քինում ա տոն, համալ մըտան թըռնում ա, վըեր կնգաննանա հըրցնի:

Երկրորդ օրը մարթը կընգանն ասում ա. – Բա ասիլ չես, մի հլիվեր մարթ մեր կյումի միչին ինձ ասալ ա, թD` օզում ես ջահելուց լվ ապրես, թա պռավուց, էս կըլխա՞ն, թա՞ էն կըլխան: Գյուդում չեմ հի՞նչ ջողաբ տամ:

Կնեկն ասում ա. – Ա´յ մարթ, մհեկ հDլD ջահիլ ենք, մի թահրավ յոլա կքինանք: Քինի հլիվերին ասի, վըեր էն կլխից ենք օզում լDվ ապրենք, այսինքն` պռավուց:

Մարթը քինում ա հլիվերին ասում կընկանը օզածը: Հլիվերը դաստի աշկան հեռանում ա: Օնքերը կախ կյամ ա տոն, կընգանը պատմում: Կնեկը պատառ սիրտ ա տամ, դե ճարը հինչ: Էն մին օրը քինում ա տեսնում` էն մի կովն ալ սատկած: Տրանց օրը խավար ա տDռնում. օրեկան մի շառ ա պտահում, ծին, վեխճարնին թամուզ կտորվում են:

Կնեկն ասում ա. – Ա´յ մարթ, էն հլիվերը սովորկան մարթ չի իլալ, երևի կախարթ ա իլալ: Իզուր ընդա խոսքին լսեցիր, վըեր օզում ենք էն կլխան լDվ ապրենք: Տեսար, մեզ աղքատացրեց:

Տոն-տեղ հիշ կա ծախում են, ծըխծըխոտում, սկսում փայ հվաքիլը: Համոթից քBչում են օրիշ երգիր, վըեր իրանց ճնանչող չինի: Իրանց խոխեքը յոր են ունում, հըղե ինում: Շատ են քինում, թա քիչ, օրը մթնում ա: Մի պDց դաշտում կրակ են վառում, կողքին նստում: Էթ վախտըթ մի վաճառական, ուրDն քDրվանը ըտեղ դինջանում էր: Կրակը վըեր տեսնում են, BւրDնց մարթկանց մինի ղարկում են, վըեր կրակ պիրի: Վաճառականի օքնականը քինում ա տեսնում մի մարթուկնեկ են, մին ալ երկու խոխա: Ըտա կնեկն ալ շատ նախշուն կնեկ ա ինում: Էթ օգնականը մնում ա տրա իրեսին յեշիլիս: Տա վըեր կրակը ծերքին քինում ա, վաճառականը կըզնվում ա, թա` խե՞ ես ուշացալ:

Տա ասում ա. - Վըեր տBւ ալ իլեիր, ետ կընգեյիր: Մի մարթուկնեկ են, երկու խոխա, կնեկն էլ մի հյուրի փերի յա:

Վաճառականն ասում ա. – Դե վըեր ըթենց ա, կարում ես, քինա ընդրա կընկանը խափի, պեր ըստեղ: Քինի ասի, վըեր խազեինի կնեկը խոխայ ա պիրում, մեր քշտին կընեկ չկա, խնթրում եք կյաս քBմDգ անես, ինչ վըեր հարկըն ա մուք կտաք:

Կնեկը ղայիլ չի կենում, համալ մարթըն ասում ա. – Ա´ կնեկ, մեխկ են, քինա քյոմագ ըրա: Մի պյան կտան, կպիրես խոխեքը կօտեն:

Կնեկը յերա կենում, քինում: Հունց վըեր հըսնում են վաճառականի կոշտը, էթ կընկանը ծերքերը կպոտում են, յոր օնում, ըտաղատ փախչում: Մարթը մինչև լուսանալը եշում ա, համալ կընկանը պիրում չեն: Տա սկսում ա ծընգները եր թակիլը, ինքն ալ, խոխեքն ալ լյաց են իլում: Խոխոցը յոր ա ունում, ըտաղատ հղու իլում: Կետավը անց կընալիս խոխի մինը ընգBւմ ա կետը, քշում ա տանում, իսկ էն մին խոխին ալ կելն ա տանում, էթ մարթը կետի ղրաղին նստում ա, սկսում լյաց իլիլը: Վըեր հուշը հվաքում ա կլոխը, ճընապան շարունակում ա: Քինում ա հըսնում մի քաղաք: Տեսնում ա էս քաղաքի ժողովուրթը հըվաքված, ուրանց մհար թաքավեր են ընտրում: Տա քինում ա տրանց քշտին կաղնում: Հունց վըեր իմաստուն ղուշը պDց են թողում, կյալիս ա նստում էթ քյասիբիթ կըլխին: Էթ մարթիթ փռնում են քցում մի տոն, տուռնը փակում: Էթ ղուշըթ DլլD կյամ ա տրան ճարում, կլխին վենը կենում: Երրորդ անգամ են ղուշին պDց թողնում, DլլD կյալիս ա տրա կըլխին կաղնում: Պիրում են էթ մարթիթ տինում թաքավեր:

Անց ա կենում միառ ժամանակ, քաղաքի հարուստնին, մին ալ վաճառականնին նվերներավ քինում են թաքավերին տեսության: Տրանց մեչ ա իլում մին ալ էն վաճառականը, վըերը ուրան կընգանը կյուղացած ա իլալ: Էս վաճառականը թայդի ա ընգում, վըեր քինա, թաքավերն ասումա` խե՞ ես վռազում, հDլD նստի զրուց անենք:

Վաճառականն ասում ա. – Թաքավերն ապրած կենա, կնեկս տանը մինակ ա, վախում եմ մի պDն պըտահի:

Թաքավերը նազիր-վDզիրին ասում ա. – Երկու ծառա ղարկեցեք, թող քինան վաճառականին կընգանը եշեն, մինչև ուրան քինալը:

Թաքավերի երկու ծառաներին ղարկում են վաճառականի տոնը: Էթ նոքարնիթ քինում են ակուշկի տակին նստում, սկսում տեսան-տենան խոսալը:

Ընդանա մինը ասում ա. – Եք մեր կլխավը անցկացածը պատմենք, վըեր ժամանակը շուտ անց կենա:

Տա սկսում ա. – Մուք շատ հարուստ ապրուստ ունեինք: Հերս լDվ մարթ ա իլալ, մերս ալ չտեսնված գեղեցիկ կնեկ ա իլալ: Մեհետ մի կախարթ հլիվեր իրանց հըրցնում ա թա` ջահելուց եք օզում լյավ ապրեք, թա` պռավուց, տրանք ասում են` էն կլխից, պռավուց: Եդավ աղքատության մեչ ենք ընգյում, մեր երգիրը թողում ենք, քոչում օրիշ երգիր: Մի հանդում կրակ ենք անում, վաճառականին կյալիս են կրակ տանում, եդավ խափում են՝ մեր մորն ալ տանում: Ախպորս կետը քշում ա, ինձ ալ կյելն ա տանում, բայց չոբանի շները հարձակվում են կելի վրա, ինձ ըզադում: Չոբանը ինձ շինում ա BւրDն տղա, թեկուզ թաքավերի պալատումն եմ ծառայում:

Էն մի տղան ուրախութունան գյուդում չի, թD հինչ անի, ասում ա. – Ես ալ քու ախպերըթ եմ: Ինձ ճյուրը տանում ա քցում ճեղացին դոնզըզլըղը, ճղացպանը ըզադում ա, շինում BւրDն տղան: Մհեկ ալ ծառայում եմ թաքավերի պալատումը:

Տրանք վըեր պատմում են, տըրանց զրուցը մերը լսում ա: ՏBւռը պյաց ա անում, վազ տամ, սկսում տրանց պըչպըչորում, տանում ա տոն, տրանց անա վըեր կարոտն առնի: ԽDբDրը տանում են վաճառականին, վըեր կնեկըթ հենա երկու ծառաների նհետ քեֆ ա անում: Թաքավերը էթ պDնըթ վըեր լսում ա, աջըղը կյամ ա, հրամայում ա վըեր ծառաներին ալ, վաճառականին կընգանն ալ պիրեն ուրան կոշտը, որ նրանց դատը անի: Տրանց պիրում են թաքավերին կոշտը: Տեսնում ա մի հասակավեր կնեկ, մին ալ երկու ջահիլ տղերք են: Սկսում ա հարցաքննիլը: Կնեկը հինչ կըլխավըն անցա կացալ, մին-մին պատմում ա: Վաճառականն օզում ա, թD փախնի, թաքավերը թուղում չի. թաքավերը կլխի յա ինգյում, վըեր տա BւրDն կնեկն ա և BւրDն տղերքն են: Տա շատ ա ուրախանում, սկսում ա տրանց պըչպըչորիլը: ՆDզիր-վDզիրին կանչում ա, վըեր տանեն վաճառականին պատժեն: Նոր-նոր տրանք սկսում են ուրախ, երջանիկ ապրիլը:

Կնեկն ասում ա. – Ա´յ մարթ, տեսա՞ր, վըեր լյավ ապրուստը մհեկա հարկավեր, եթե պառավ վախտը BւրBւր կորցնինք, ալ ճարելու չիք:

Ընդանք հըսան ուրաց մուրազին, տուք ալ հըսնիք ծեր մուրազին:

1982

Հեքիաթներ

Ասացող՝

Անուշավան Սարգսյան

Գրառող՝

Արամ Մարգարյան

Վայր/ֆոնդ՝

Կապանի շրջանի Անտառաշատ գյուղ

bottom of page