top of page

ԹԱԳԱՎՈՐԻ ՏՂԱՆ

Նաղլը-նաղլը հարկս ա,

Ղաշխա քոռակ տակս ա,

Զիզի հարսը քարքյս ա:

Ինում ա, ինում չի մըն թաքավեր: Էս թաքավերիս ինում ա իրեք տղա: Ուրերեն մըն օրը թաքավերը հիվընդանում ա, տեղի տակ ինգյում, մըռնելի վախտը կյամ ա: Կանչում ա BւրDն խընձորը ծեռքին քյացեք քըղաքին միչին մըն պBւլոր կա, էն պBւլորին կըլխան խընձորնին թոլ ըրեք, խընձորը հBւր մղակ ինգի, ընդա ախճիկը ուզեցեք:

Տղերքը խընձորնին եր են օնում, վեր քյինDն, հերն ասում ա. - Ա´յ տըղերք, ծեզ էրկու քեր օնեք, վեր փըսակվեք, պրծնեք, ծեր քըվորցըն էլ մառթի կտաք, ամմա լսեցեք հա~, ըռաչի դBնումը հու եկը ծեր քվորցան ուզիլի, ընդան էլ կտաք, հինչ օզում ա ինի:

Հերն ասում ա, մեռնում: Տղերքը առոք-առոք Bւրանց հորը թաղում են, օխտը տամ, քըռասունքը կտրում, ետավ Bւրանց խընձորնին եր օնում, քյBւնում էն պBւլորին կլխին կաղնում, տեր Աստոծ ասում, խնձորնին թոլ անում:

Մեծ տղին խընձորը քյBւնում ա մեծ վեզիրին տուռնը ինգյում, միշնակ տղինը քյBւնում ա քըղաքի ամենահարուստ մառթին տուռնը ինգյում, կուճի տղին խընձորն էլ թոլ ա ունում, քյունում ինգյում հանգիստարանը: Իրեքան ախպերը Bւրանց խունձորներին ենդան վազ են տամ:

Մեծ տղան տեսնում ա վազիրին ախճիկը Bւրանց բըլկոնումը կաղնած, BւրDն խընձորը ձեռքին ծիծաղում ա, ասում ա. - ՏBւ ես, վեր տBւ ես իմ նշանածս:

Միշնակ տղան էլ քյBւնում ա տեսնում Bւրան խնձորը քըղաքին ամենահարուստ մառթին ըխճկանը ծեռքին, ուրանց բաղումը ման ա կյամ, ասում ա. - Իմ նշանածս տու վես, վեր տBւ վես:

Կուճի տղան քյBւնում ա հանգիստարանը, տեսնում BւրDն խընձորը մըն մեյմունի ծեռքի: Մըն քարի նըստում ա լաց Bւնում BւրDն բախտին յիրա, օզում ա տեղ թողնի կյա, մընել մետն ա կյամ հորը վասյաթը, եր ա կենում, մեյմունին թընթBւլան փըռնում, կյամ տոն, ինքն BւրDն բախտին սերտ տինիլով:

Իրեքան ախպերը մորը նաղլ են անում, թա հինչ պըդահեց BւրDնց գլխին:

Մերը շատ ա ուրխանում, վեր մեծն ա միշնակ տղորցը լավ ըխճըկերք են ուռուջահ եկալ, ամմա կուճի տղին ասում ա. - Ա´ վերթի, տBւ էտ մեյմունտ պերալ ես հի՞նչ անի, օրտ ըտա հետ խավար չես ընիլու, տեղ թողի, թող քյինD, օրիշ օզի:

Կուճի տղան ասում ա. - Չէ´, ա մեր, իմ հորս վասյաթն ա, լDվ ա` էս ամ փիս ա` էս ա, իմ բախըին քացի չըմ տալու, Bւստուր էլ պըհիլու վեմ:

Հիշքան մոտիկ-պարիկամ, մերը, ախպերքը ասում են մեյմունին տեն ըրա, ճար չի նBւմ, - Չէ´, - ասում ա,- էս ա վեր կա, պետմա պահեմ:

Կյամ են մեծ տղին հըրսանիքն անում, օտում են, խմում են, պար են կյամ, կուճի ախպերն էլ մեյմունին թողում ա BւրDն ութաղումը, հըրսընքին ղրաղին նըստում, դըրդըվոտած թմաշա անում:

Մերն ասում ա. - Ա´ տղա, եկ քու ջահիլ օրըտ խավար մի անիլ, էս ըխճըկորանցաս մընին օզի, մեյմունին էլ տեն ըրա քյինD:

Տղան ասում ա. - Չէ´, ա´յ մեր, հինչ վեր ճըկատիս կյիրած ա, էն էլ պետք ա ինի:

Հըրսընքին կեսումը տեսնում են մըն հուրումալագյ ախճիկ նի մըտավ պար եկը: Էնքան նախշուն ա ինում էտ ախճիկը, վեր շափաղը տըռներավը տBւս ա կյամ չոլերին տամ, վեր մառթ ասում ա. «Ա´յ ախճիկ, վեչ օտեսմ վեչ խմես, լըհա թըմաշա անես»: Հըրսընքավերը դեչանը BւրBւր անա հըրցընիլը թա էտ հBւր ախճիկն ա, հու վա, ըշտըղացի յա, էտ ախճիկը պար ա կյամ, սազանդարեն կյBւլոխ տամ, տBւս կյամ կորչում:

Մերը կուճի տղին ասում ա. - Ա´յ տղա, քս էն ախճիկն օզի է… քյDցալ ես մեյմունին յախան կտրալ:

Էս խեղճ տղաս պռնգնած-պռնգնած, մըտքրմոլոր կյամ ա տոն, BւրDն մեյմունին կոխկին նըստում, լաց Bւնում:

Մեյմունը ըտեղ ասում ա. - Գյուդում ե՞ս հինչ, թաքավերի տղա, էն ախճիկը վեր մհեկս հրսնքումը պար եկը, ես ի… ես մըն թաքավերի ախճիկ եմ, մեյմունի խըրխա կյեցած, եկալ եմ քեզ ճարալ, ամմա քըզանա գիման վեչ մընը գյիդալ չի պիտի, թա հու վեմ, հեսա ասում եմ հա~… միշնակ ախպորըտ հըրսնքավն էլ ես եմ կյալու պար կյամ, ամմա վեչ մինին ասես վեչ, վեր ես մեյմունն եմ, մենակ տու գյիդա, վեր մըն հոքի էլ գյիդաց, էլ իմ տերս չես, փըխճիլու վեմ քյինDմ:

Կուճի տղան շատ ա ուրխանում, ծիծաղում, վեր թհենց պDն կա, օրախ-օրախ քյBւնում ա ախպորը հըրսնքին:

Մըն վախտ մըն դև հըրսընքին տիռնը կաղնում ա, օռռում, թա. - Է~յ, թաքավերի տղերք, ծեր մեծ քվորն ինձ տվեք օզեմ, տանեմ:

Ախպերքը տBւս են կյամ:

Մեծն ա միշնակ ախպերն ասում են. - ՔյինD իռադ իլ, լհա տու իր մնացալ, վեր մեր քվորը քեզ տանք:

Ամմա կուճի ախպերն ասում ա. - Չէ´, մեր հերը մեզ վասյաթ ա ըրալ, թա սիվթա հու վեր կյա մեր քվորցան օզի, տանք: Մեծ քվորն էլ տանի:

Էլլա մեծ ախպերքը ըռազի չեն Bւնում, ամմա կուճի ախպերը կուճի քվորն էլ տամ ա առչին, առչը տանում ա:

Կյամ ա միշնակ ախպոր հըրսանիքը: Հըրսընքավերը էլլա թոք ու թոհմահ են անում կուճի տղին, վեր մեյմունին պահում ա:

Վախտ էլլա համան հուրիմալագյ ախճիկը վեր նի ա մըտնում պար կյամ, տղորցը մերը կուճի տղին ասում ա. - Ա´ վերթի, մեյմունին տար կուրցրու, հես ա էս թառլանս օզի:

Մեր ա էլի, սերտը ցավում ա:

Ըտեղ կուճի տղան էլ համփերում չի, մորն ասում ա. - Ա´ մեր, ըստուծանա թաքուն չի, քըզանա հի՞նչ թաքուն ինի, համան ախճիկը մեյմունն ա, իմ կնեկյս:

Ախճիկը պար ա կյամ, տեղ թողնում, քյBւնում: Կուճի տղան էլ դիբետան կյամ ա: Մերը մեծ տղորցը ասում ա, իրեքանը խորուրդ են անում, թա եկեք քյինանք էն ըխճկանը խիրխան կյուղանանք, թորենը քիցինք, վեր էլ մեյմուն չինի:

Կուճի տղին կանչում են, BւրDնց մըտքինը ասում, համ էլ ասում. - Քիշերս տուռնը միչի ղոլան մրցնես վեչ, վեր կյանք կընգանտ խիրխան տանենք: Կուճի ախպերը ղաբուլ ա կենում: Կյամ ա մեյմունին կոխկը, շորերը հանում, պըրանվում:

Մեյմունն էլ BւրDն խիրխան հանում ա, նի մըտնում տղին ծոցը, թա.- Թաքավերի տղա, տուռնը պենդ ե՞ս մրցրալ:

Տղան ասում ա. - Հա´, ա´կնեկյ, արխային կաց, պինդ եմ մրցրալ:

Քոն են Bւնում: Դե կուճի ախպերը ըշտե՞ղ ա տուռնը մրցրալ, լհա նհենց նըհետ ա ըրալ: Դիբա լBւսին մեծ ախպերքը կյամ են ըխճկանը խիրխան կյուղանում, տանում քյBւցում պլացած թորենը:
Ախճիկը իմաստուն ա Bւնում, տեղան ծարս ա Bւնում, թա. - Թաքավերի տղա, քու տոնդ քանդվի վեչ, վեր իմ տոնս քընդեցիր, իմ խիրխաս էրում են, ես քյինացի, տղա ես, ենդաս եկ:

Թաքավերի տղան BւնգյBւմ ա ըտուր վենդին-ծերքին, լDց-ըղաչանք անում, թա. - Տիյեր Աստոծ, տուվեր տու, եկ քյինա միր:

Ախճիկն ասում ա. - Չէ´, ես քյինDլու վեմ, ամմա թա օզում ես ինձ ճարես, կյաս վեչ հա~… շատ տիժար ա իմ տեղս…, - ախճիկն ասում ա, - վեր թհենց ա, ըրկաթի տրխնի կկյենա, ըրկաթի գավազան ծեռքտ եր օնես, օխտը տարի ման կյաս, ըշտեղ վեր տըրխընիտ պուք կյա, ըրկաթի գավազանն էլ հալվի-մաշվի, ընդեղ էլ ինձ կճարես:

Ասում ա, տBւս կյամ, կորչում: Խեղճ տղան յանդի-յանդի յա կյամ, ըրկաթի տրխնի կյենում, ըրկաթի գավազանը ծեռքն օնում, մըն կուտուր հաց մեշկը կապում, քյBւնում, քյBւնում…

ՔյBւնում ա, քյBւնում, շատ նան քիչը աստոծ գյիդա, հըսնում ա մըն յբանա դBւզի, վեչ ջինս, ինքն էլ սոված-ծարավ, տես ա եշում, տեն ա եշում, տեսնում մըն տեղա մըն ծոխ ա եր ինում: «Դե հինչ կինի, կինի». ասում ա, քյBւնում էն ծոխին յիրա: Հըսնում ա մըն տեղ, տեսնում տափին տական ծոխ ա եր Bւնում, մըն ըրկաթի տBւռնը կա, տBւռնը թակում ա, նի մըտնում, տեսնում BւրDն քերն ա:

Քերն ախպորը վեր տեսնում ա, տեղան ծլոնգ ա BւնBւմ, մազերը քանդում ա, թա. -Ա´յ ախպեր, էտ վե՞ր քամին ա քեզ պերալ էս յըբանա դBւզս, հի՞նչ անեմ, եր կաց փախչի, թաշնա մըհեկ Մեծ Դևը` իմ մառթս կյDլու վա, քեզ օտի:

Ախպերը լDց ա Bւնում, թա. – Ա´յ քեր, էլ տեղ չօնեմ քյինDլի, սոված էլ մեռնում եմ, հինչ օզում ա անի քու մառթտ:

Էտ դDրումը մըն ուրոտուց ա կյամ, տափերը տBւրBւր են կյամ. - Հա~յ,- ասում ա մեծ քերը, - դևը եկ, նի մըտ ըշկափը, տափ ըրա:

Ախպորը, կոխում ա ըշկափին մեչը, ինքը BւրDն պանին կենում:

Ուռռալավ, թնչալավ դևը նի ա մըտում տոն, շելակը եր տBւնում, թա. - Ա´ կնեկյ, մարթի վետ ա կյամ, էս հի՞նչ իսան ա իմ տանս:

Կնեկյն ասում ա. - Չէ, չէ լհա մըն…, տեսնաս հինչ վետ ա ինգյալ կյուլոխտ, նստի հացտ կեր:

- Չէ´,- ասում ա դևը, - դBւզն ասի, թաշնա եր եմ կնալու ման կյամ ճարեմ, հու վեր էլ ինի օտեմ:

Ճարը կտրած, կնյեկն ասում ա. - Ա´ մառթ, ըստուծանա թաքուն չի, քըզանա հի՞նչ թաքուն ինի, իմ ախպեր եկալ ա:

- Հաաա~, ասում ա դևը, - լDվ ա ըրալ, թա մեծ ախպերըտ ինի, ուտիլու վեմ, միշնակն ինի` ուտիլու վեմ, կուճինն ինի, աշկիս յիրա տեղ օնի:

Քերը ախպորը ըշկափան տBւս ա օնում, դևը տեսնում ա, վեր կուճի ախպերն ա, վըենդը-ծերքն ա ինգյում, թա. - Պարով ես եկալ, իմ ազիզ հաներ, մըն ասի տեսնամ հինչ քանի յա քեզ պերալ էս վերանա աշխարս` իմ դևերի թաքավերությունը:

Թաքավերին տղան նըստում ա կըլխավն անց կըցածը նաղլ անում, թա`հալ-ղազիյա, սըհենց-սըհենց, քյBւնում եմ նշանածս ճարեմ:

Դևը կյBւլոխը տBւրBւր ա տամ, թա. - Բահո… այ հաներ, տիժար պան ա, ընդեղ քյինացողը ետ չի կյամ, ամմա հինչ կարամ քըզհետի կանեմ, - Bւրան յալան մըն դաստա մազ ա պուկում, տան հանորը, թա, - քել ծեռքիտ պահի, հեփ վեր նեղը կինգես, հարկավեր կկյամ, մազս տBւրBւր կտաս, կիկյամ:

Քիշերը քոն ա Bւնում, ըռավետը պաշարավ-պանավ ճընհապա ինգյում:

Դևը թաքավերին տղին տանում ա Bւրան երգյիրին սահմանը, թա. - Դե քյինա, թաքավերի տղա, էս երգյիրս էլ իմ բաջանաղի վեղն ա, քու կուճի քվոր տոնը, քյինD բաջանաղս էլ քեզ քյBմագյ կանի:

ՔյBւնում ա, հունց վեր դևին նհետ ա պտահալ, պտահում ա առչին նհետ էլ: Ըտեղատ էլ քյBւնում ա, քյBւնում, շատը քիչը աստոծ գյիդա, տեսնում ա մըն արխի ղրաղի միրչեմնի յին հըվաքվալ, օզում են արխն անց կենան, ամմա նի յաին տառնում ճBւրը տանում ա: Ըստեղ էլ տղի մեխկը կյամ ա, մըհակը կարմինջ ա քյուցում՝ արխին էս ղոլաս էն ղոլը: Հիշքան միրչեմնը կա, լոխ անց են կենում:

Վեր լոխ անց են կենում, մըն մեծ միրչեմնը ասում ա. - Ա´յ տղա, տու վեր էտ լըվոթունըտ ըրիր, ես պրծնիլ չեմ, մեր թշնամի միրչեմնը թաքավերը ինձ զոռալ ա` վեր էս արխս անց չի կնիքյ, մեզ կուտուրիլու էր, աստոծ քեզ քյոմագյ ինի, վեր մեզ ազադեցիր, ես էս միրչեմներիս թաքավերն եմ, հինչ ե՞ս օզում, վեր տամ քեզ:

Թաքավերին տղան ասում ա. - Տու´ վես գյBւդում, հինչ օզում ես, տու:

Միրչեմնը թաքավերը մըն միրչեմնի ճոռնը պուկում ա տամ տղին, թա. - Տիր ծոցումտ, ըշտեղ հարկավեր կյամ, կկանչիս կկյամ:

Թաքավերին տղան միրչեմնին ճոռնը տBւնում ա դևին, մըն էլ առչին թուքյին նըհետ, քյBւնում: ՔյBւնում ա, քյBւնում, շատը նան քիչը աստոծ գիդյա: Մթեն երգյիրնի յա անց կենում, ծովեր, կյետեր ա կտրում, օխտը տարին թըմամում ա: Մըն պDցրու սար ա ունում, հըսնում ա էտ սարիտ, տեսնում մըն DխպBւր, ճBւր ա խմում, եշում տեսնում ըրկաթի տրխնին հալվալ-մաշվալ են, ըրկաթի գավազանն էլ մնացալ ա հափռավը մըն. «Ըհը~, թա էն ախճիկը սաղ ա, ըստեղ ա ինիլու»: ԸխպրDն ճBւր ա խմում, քոն ինBւմ: Տու մի ասիլ, թա հDման էն ըխճըկանը հերը աման տարի ամռանը կյամ ա էտ սարտ դաչ:

Էտ տղիտ նշանածը BւրDն ըռաչքին ծառայող ըխճըկոցան մընին ղարկում ա, թա` քյինD ցորտ-ցորտ ճBւր պեր ծեռքերս լիվDնամ: Ծառայողը կյամ ա վեր ճBւր լցնի, տեսնում ա մըն նախշուն տղա ըխպրին կոխկին քոն իլած: Էնքան կյեղեցիկ ա ինում էտ տղատ, վեր խեղճ ախճիկը մայիլ մնացած եշում ա, ճBւրը մտան թըռնում ա: Տղին նշանածը տեսնում ա, վեր ղարավաշը ճBւր չի պBւրում, կյամ ա դիբա ախպBւրը, տեսնում հDման տղան ըխպիրին ղրաղին քոն: Ղիմիշ չանում եր կցնի, շոք ա անում, դեչանը նշանածը քոն ա ինում, եր կենում: Վեր աշկերը պDնում ա տեսնում BւրDն կընեկյը կլխանը եր կաղնած, հBւշը քյBւնում ա: Նըշանածը մըն հետ տղին թոշան պաչում ա, հBւշը կյամ ա կիլոխը: Եր ա օնում, պBւրում պալատը:

Մըն քանի օր մըտեղ կենում են, տղին ասում ա. - Ա´ տղա, իմ հերս մըն ազրայիլ մառթ ա, վեր գյիդա, քեզ էլ, ինձ էլ թիքյա-թիքյա կանի, լավն էն ա, ասենք իմ հորս, հալբաթ աստոծ մեծ ա, մըն յոն կանի:

Ախճիկը հորն ասում ա, թա սհենց-սհենց, իմ նշանածս եկալ ա ինձ տանի: Հերը չար թաքավեր ա ինում, վենդը տափին ա կյամ, թա էտ տղիտ պերեք, էս սհաթիս մուռթիլու վեմ: Տղին պBւրում են: Նազիր-վազիրնին եշում են, տեսնում մըն հենց կյեղեցիկ տղամարթ ա, վեր իշկի հDլա թայը ախշար եկած չի: Խնթրում են թաքավերին, թա` թաքավեր, ափսուզ ա էտ տղիտ ըսպանես:

- Եկ մըն քանի պայման կտամ, թա կանես, հենա ախճիկս քեզ կտամ, թա չէ, կյBւլոխտ կկարեմ. էքյուծ իմ դես տBւս ա կյալու մեյդան, թա կրացիր մըն դև պիրես իմ դևիս նհետ կոխ կենա յախտի, հեն ա ախճիկս քունն ա, թա չէ, կյBւլոխտ կտրիլու վեմ:

Թաքավերին տղան կյամ ա BւրDն օթաղը, սոքը-շիվան անում, սաղ քիշերը քոնը տանում չի, մըտածում ա, թա էքուծ հունց պիտի անի:

ԼBւսալBւսին նշանածը կյամ ա, թա. –Ա´յ մարթ, բա իշկի քեզ մըն ծանոթ-բարիկամ չօնե՞ս:

Ախր տղին մըտան թռած ա Bւնում Bւրան փեսա դևը: Վեր նշանածն ասում ա, մետն ա կյամ: Ծոցան դևին մազը տBւս ա օնում, թափ տամ: Մըն էլ ա տեսնում Bւրան մեծ քվոր մարթը` դևը հըյաթումը կաղնեց: Դևին եր ա օնում, քյBւնում թաքավերին տBւռնը: Ժողովուրթը հըվաքվում ա, դևերը կոխ են կենում, էս տղիս դևը վեր թափ ա տամ, թաքավերին դևը օխտը կյազ տեն ա ինգյում, մեծ կուտուրը անջուկն ա տառնում:

Թաքավերը ըջըղվում ա, մըն աժդահա առչ տBւս օնում, թաքավերին տղան թափ ա տամ առչին մազը, Bւրան առչ փեսան կյամ ա, թաքավերին առչին յախտում:

Ըտանա ետը թաքավերը տղին քյBւցում ա մըն օթաղ, մըն մեշոկ կորեկ, մըն մեշոկ սորեկ BւրBւր խառնում, թա մինչևի ըռավետը էտա էտ կորեկտ սուրեկատ ճուկեցիր, կապրես, եթա չէ, կյBւլոխտ կտրիլու վեմ: Տղան նըստում ա մետքը անում, դե իշկի կըճոկվի՞ մըն մեշոկ կորեկը մըն մեշոկ սորեկան:

ԼDց ա ինում սաղ քիշերը, ծըքըծեքին նշանածը կյամ ա տիռնին ճեխկավն ասում. - Ա´յ տղա, բա տու մըն ծանոթ-պարիկամ չօնե՞ս, վեր կյա քեզ քյBմագ անի:

Ըտեղ տղին մետն ա կյամ միրչեմնին ճոռնը, տBւրBւր տամ, մըն էլ էն ա տեսնում տոնը լցվեց միրչեմավ, մընը կորեկն ա եր օնում, մընը սորեկը, ճոկ-ճոկ թուփ անում, BւրBւր անա ճոկում: Վեր պըրծընում են, չիման ենդան նի ա մըտում հDման էն միրչեմնը, վերին ճոռնը հեն ա տղին ծերքին, էտ էլ տեսնում ա կորկին միչին մըն փոչ սորեկ ա մնացալ, եր ա օնում, տանում քյBւցում սորեկին յիրա, թա` էս էլ իմ պաժինս: Նոր տղան ճռնատ միրչեմնին ճոռնը տամ ա BւրDն, միրչեմն թաքավերին շատ շնուրհակալ ունում: Միրչեմնին տեղ են թողում, քյBւնում:

Թաքավերը կյամ ա տեսնում կորեկը սորեկան ճոկած, հընդրած, ճոկ-ճոկ կյBւտած, մընում ա արմանք-զարմանք կտրած, ամմա շատ փիս, չար թաքավեր ա Bւնում, ըտանավ աս չի կենում: Պուրում ա մըն մեծ, մինչևի երգյինքը կոկլիկ չինարու տակ շBւշի պոլ անում, մըն ըստաքան լիքը ճիրավ տամ տղին, թա տիր կըլխիտ, նիհ իլ չինարին, եթա մըն կDթ կըթացալ ա, վիզըտ կտրիլու վեմ: Չինարուն տակն էլ դե հիլի ա հափռի մեչ, մըն կաթ էլ կաթա, յուրուվալու վա:

Մեսը կեռիքն ա օնում խեղճ տղան, ըստաքանը ճիրավ սիլա, տBւնում կըլխին: Նըշնածին մըն մըտանի յա Bւնում, շատ փDնդավ-հնարքավ, վեր նի յա տամ ըստըըքանին, ճBւրը միչին սառչում ա, ըստաքանն էլ տղին կլխան կենում: Տղան նիհ ա Bւնում չինարին: Պիցրանում ա, պիցրանում վեչ ճոնդ օնի, վեչ պուճախ: Շատ վեր պիցրDնում ա, Bւրան հորը երգյիրը յուրովում ա: Օխտը տարի կորած-մուլորած, վեր հորը երգյիրը տեսնում ա, ղահրում ա, լաց ինում, մըն կաթ ըրտասունք ինգյում ա հBւլուն յիրան:

Չար թաքավերն ասում ա. - Ըհը, ճBւրը կաթաց, եր կյա, կյBւլոխը կտրեմ:

Ախճիկն ասում ա. - Ա´ հեր, խընթրում եմ մըն էտ ճիրիտ համը օնես, տեսնաս աղի յա, թա նալի:

Հերը համն օնում ա, թա աղի յա:

- Ա´ հեր, - ասում ա ախճիկը, - էտ վեչ թա ըստըքանին ճBւր ա, էտ էն տղի ըրտասունքն ա, BւրDն հորը աշխարքը տեսալ ա, սերտը օզալ, լաց իլալ:

Տղան եր ա կյամ:

Թաքավերն օզում ա մըն պայման էլ ասի, ամմա նազիր-վեզիրնին հըվաքվում են, ղանչանք-պղատանք անում, թա. - Մեխկն ա, բոլ ա հինչ պայման տուվալ ես, եկ քարը կյոքատ եր ածի, ախճիկտ տու BւրDն, շենքավ-շնորքավ տղա յա, ինքն էլ թաքավերի տղա:

ՊBւրում են օխտը օր, օխտը քիշեր հըրսանիք անում, ենդան էլ քռասուն օր քյեփ անում, պեռները կպոտում, հարսը նան փեսան ճընհապա տունում:

Ընդանք հըսան Bւրանց մուրազին, տուք էլ հըսնեք ծեր մուրազին:

Ըստուծանա իրեք խինձոր եր ինգի, մընն ըսողին, մընը` լսողին, մընն էլ պատին ծական յիշողին:

1947

Հեքիաթներ

Ասացող՝

Անուշ Լալայան

Գրառող՝

Սերո Խանզադյան

Վայր/ֆոնդ՝

Գորիսի շրջանի Խանածախ գյուղ/ ՀԱԻԲԱ FF II 6119-6141

bottom of page