top of page

ՀԼԻՎԵՐՆ Ա ԼՊԱԶՏՐԱԿԸ

Մի հլիվեր կնգանը նհետ ապրում էր քոլումը: Ընդեղ քյալամ ա լյDվ վարում, խնձոր, մոշ, տանում ծախում, ուրանց հմար հաց շինում: Մի կյարունքան օր հլիվերը քինում ա վըեր քյալամը ճրի, տեսնում ա քյալամը կրծոտած: Հեռը թխում ա հլիվերին կըլխին. «Տեսնաս էս հո՞վա սենց ըրալ, տունըս քանդվեց: Վեչինչ, հալբաթ մի ծերքս կընգնի»: Հլիվերը բոստանին մղակումը թալակ ա սարքում, վըեր կյողին փռնի: Քշերավը ծեքին եր ա կենում, տեսնում, մի մեծ լըպաստրակ ընգյած թալակին մեչը:

Հլիվերը լպզտրակին ընջկներան փըռնում ա, մի լավ թափ տալիս, ասում ա. – Ա´յ ավազակ, տուվս ըլալ իմ քյալամնիս կրծոտում: Դե մհեկ կըլխիթ հենց հըրսանիք սարքեմ, վըեր գյանքումթ տեսած չիլես:

Լպազտրակը ըսկսում ա լաց ըլիլը. – Պապի´, այ պապի, ների ինձ, ալ անիլ չեմ, պյDց թող քինամ:

- Խե՞ պիտի քեզ պյDց թողնամ, քեզ կմորթեմ, մեսը կոտիք, մորթիթ ալ կտանեմ կծախեմ:

Լպազտրակը լաց ա իլում, շատ ա ղաչանք անում, բայց հլիվերը մհալ չի տինում:

Հլիվերը քինում ա կընգանը կոշտը, լպազտրակը նհաշա տալիս, ասում. – Ա´յ պառավ, մեր բոստանը փչցնողը էս շիլդիսն ա ըլալ, էս ավազակըս:

Լպազտրակը սկսեց լյDց ընիլը: Պառավը եշեց լպազտրակին, ընդա աղու ըրտասունքը տեսավ, եդավ ասեց. – Էթքան վըեր վախում ես, խի՞ նում ես տում խալխին բոստանը, հը՞…

Լպազտրակը ասումա. – Տատի´, իմ մահաս վախում չեմ: Ես ճտեր ունեմ, ես վըեր ըլեմ վեչ, ընդանք սոված կոտորվիլուվ են: Ընդաց մհար եմ լDց ըլBւմ:

1981

Հեքիաթներ

Ասացող՝

Թելման Չալյան

Գրառող՝

Արամ Մարգարյան

Վայր/ֆոնդ՝

Սյունիք

bottom of page