ՈՒՍԿԵ ԽՆՁՈՒՐՈՒՆ ՆԱՂԸԼԸ
Նիս ի նիս չի մին թաքավոր, ադուր պալատու ըռըշկին նիս ի մին շետ մոծ իգի: Ադ իգյամը նիս ի մին խունձուրու ծառ, ադ նաս ի լա ուսկե խնձուր:
Մին օր թաքավորը կընչիս ի ուրեն կոշտը ուրա իրիք տըղերանց ու ըսիս. - Իմ սիրտըս շետ նադինջ ի, վխես իմ հոր մեր ուսկե խնձուրնին գղանին:
Մոծ և միչնակ տղերքը ըսես ին. – Ա´յ հեր, հո՞ւ կարիլ մեր իգին բեն գըղանի, անդի բեծուր հուր-մար օնի, հոր իսկի ծետը ուրէն թիվերավը կըրիս չի թռչի, մըտե իգին:
Փստիկ տղան ըսես ի. – Չէ´, ախպերնի´րս, դուք սխալվիս իք, մեր հերը ղուրդը ըսիս, ադ ծառուն վերան մետիլ ջուկ ղարավուլ չի դիրվի:
Թաքավորը ըսիս ի. - Ձիր ախպերը շետ դուզը ըսիս` ադ ծառուն վերան ղարավուլչին միտալնիք դուք` իրիք ախպրտանքըտ:
Թաքավորը տըղերանց վերան նոբաթը դիրիս, հոր միտուլ ղարավուլ քաշին: Ըռըշկի օրը գինիս ի ղարավուլ մոծ տղան: Տղան հոր մթնիս ի, գինես ի իգին, դարվազան ղուփուլավ կպես, գնիս իգուն չուրք թարափուն ծակը-ծուկը վարավուրդ ըրես. ալ քոլ չմնաս, հոր տակը թմաշ չարի: Ադ օմմինը ըրիլէն հետը գնիս ի խունձուրուն տակին նստես, ակնարը տընգես խունձուրուն վերան: Հոր կեսքիշերը դռնիս, տըղեյուն քոնը տընիս ի, պըրընես ի, քոն նուս: Մին ալ ակնարը բնիսի տսնիս, հոր խնձուրուն մինը կա վուչ:
Նուս ի թաքավորուն կոշտը, ըսիս. – Ա´յ հեր, իս սաղ քշերը ակնորուս կոպարը թուղ չիմ արալ, հոր ուրուր կպին, խնձուրուն տակ մարդու հաք ալ չի կպած, համա ալու խնձուրուն մինը կա վուչ:
Թաքավորը ըսիս ի. – Գնա, դինջաց:
Էրկունջի քշերը գնիս ի ղարավուլ միչնակ տղան թաքավորի: Աս ալ մոծ ախպուր նման դարվազան կպես ի, իգու չուրք թարափն ալ շոռ նուս, նուս խնձուրուն տակին նստիս, ակնարը ցքիս խնձուրուն: Հիբ հոր դռնիս ի կեսքշեր, տղան տնիս ի, հոր քոնը տնիս ի, գլոխը դրիս ի տափուն ու քոն նուս: Մին ալ ակնարը բնիս ի, տսնիս, հոր կես օրը դիռած:
Գնիս ի թաքավորուն ըսիս. – Ա´յ հեր, սաղ քշերը իս ակնարս մին վարկեան ալ կապած չիմ, համա լսացալ ա, տիսալ ըմ, հոր խնձուրուն մինը կա վուչ:
Թաքավորը ըսիս ի. – Գնա´, գնա´, դու ալ դինջաց:
Իրիքինջի քշերը գնիս ի փստիկ տղան: Ադ տղան ախպուրցը նման գնիս չի դես- դեն շոռ նուս, մինակ փկիս ի դըրվազան, նուս խնձուրուն տակին նստես, նե-աղեղը դրիս կուխկեն: Միս հոր կես քիշերը դռնիս, տղան տսնիս ի, հոր քոնը տնիս ի, հընիս ի ջիբեն դենակը, ձրքին մին բութը կըտրես, վերան աղ ըծիս: Բութը սաստիկ սկսես ի մըռմըռալ, անդի հոր տղիյուն քոնը փխչիս ի: Միս հոր սհաթը դռնիս ի տըսնըէրկուն, մին ալ տսնիս ի, էրգինքեն մին մոծ սև ամպ գլուրվիլավ վերը նուս խնձուրուն վերան: Ամպը հոր հսես ի ծառուն, մանջին դուսը նուս մին ձիրք խնդիսի հոր խնձուրը կտրի: Տղան նետը դրիս ի աղիղումը ու քշիս նտը բրախ նաս: Ալբահալ ամպ-մամպ կուրչիս ի, լիսնակը դուսը նուս: Տղան պրընիս ի արխային քոն նուս, տըսնիս ի խնձուրը ուրա տեղը:
Հոր լսինիս ի, տղան տըսնիս ի, հոր ծառուն տակին արունը գոլ տված, մին խոր գնես ի դիբի դին: Տըսնիս ի, հոր արունը վեր դռնիլավ գնես ի:
Տղան գնես ի թաքավորուն կոշտը, ըսիս. – Հայրի´կ, աս քշեր իս գուղուն յարալու յըմ արալ, համա սպանված չի, հարկավոր ա, հոր գնիք հիտկը պռնած գդինիք, տեղը սպանիք:
Թաքավորը ան երկու տղիյուն ալ դիրիս ի փստիկ տղիյուն նհետ, նստիս ին ձիանքը, արունի հետկը պռնես ին, գնիս: Շիտն գնես, թա խոր, ադ գնեցուղնը գիդիս, հսիս ին մին հուրու, հիշտեղ արունը հիտքը պրծնիս ի:
Թաքավորու փստիկ տղան ըսիս ի. – Ա´յ իմ ախպրտիք, մեր գուղը տըղս ա մտալ: Վիր գուքաս հուրը, անդուր սպանիք:
Բիրիսին մին հաստ, էրկեն քանդիր, ավալ կպես ին մոծ ախպուրը, կախնաս հուրը, հոր գնի գուղուն սպանի:
Տղան ըսիս ի. - Հոր իս ասիլ իմ` վա~յ էրվալը, ալբիհալ ինձ հուրին հանիլ իք: Տղիյուն կախ ըն տվալ, հասալ ա հուրու կիսին, հարայ ի տվալ. «Վա~յ, ձիզ մատաղ, վըռվիս իմ, հա, վըռվիսիմ»: Ադուր քաշալ ըն, հանալ: Կպիլ ըն միջնակ ախպուրը, ադ ալ գիցալ ա հուրու կիսը ու հարայը տվալ. «Վա~յ, մեռա, հա միեռա, հետ քշիցիք»: Աստուր ալ ին հանալ: Հրդա նոբաթը հասալ ա փստիկ ախպորը:
Ադուր հոր կպիսի քյանդիրավ, տղան ըսիսի. - Հիբ հոր իս ասիլ իմ. «Վա~յ մեռա, հա մեռա, ինձ հետ քշիցեք», դուք իմ ըռըխին թմաշ միք արիլ, քանդըրը բրախ տվեցեք գնե: Մին ալ հիբ հոր քյանդիրը քաշիմ, հանիլ իք, հինչ հոր վերան կապածն ի:
Թաքավորու փստիկ տղիյուն կպեսին կախնաս հուրումը ու սկսես ի քյանդիրը բրախնաս: Աս խեղճի հա-հարայի նաս` վա~յ մեռալ ըմ, հնեցեք, ախպերնին լսիս չին, անդուր հա վիրն բիրիս: Մին ալ տսնիս ին, հոր քանդիրը բոշացալ ա, ուրեմն տղան հասալ ա տափուն:
Տղան հոր հսիսի տափուն, հուշի գենածը նիս: Մի քանի րոպէ անցընուս, տղիյու հուշը նուսի գլոխը, վիրինաս վերան նստիս: Հուրումը շետ միթենի նիս: Ձիրքերավը պտռուտիլավ տըսնիս ի, հոր մին տասը ախպուրը վեր դռնիս: Տղեն ծարավ, ղանձվածը լա իրիսը, ձիրքարը լվինիս ի, հվընիս, փուրուն վերան պրընես, մին դոյումջա ջուր խմիս: Խնդիս ի հոր տեղեն վերկա, տսնիս ի, հոր հաքարը մինչև ծոնգարը խըռված ըն տափը: Տղան մին իզինքը թափ ընաս, հոր հաքարը հանի, ձիրքը կպեսի հուրուն, ադ տեղը փուլ ընուս, մին ծակը բնվիս: Տղան մտիս ի ադ ծակավը դուրս նուս մին պտղատու իգի: Մին խոր տեղ գնիս ի, տըսնիս ի, հոր ադ իգումը մին էրկու հրկանի տոն: Տղան գնիս ի փալաքաններավը բիցրինիս պալկոնը, տսնիս ի մին դուրք: Ադ դուրքը բնիս ի, մտիս օթախը, տսնիս ի, հոր օթախի մեջտիղը նստած ա մին ախչիկ, ծնկան վիրան մին իրիք գլխանե նառադեվ գլոխը դիրած, քոն իկած:
Ախչիկը հոր տսնիս ի տղիյուն, ըսիս ի. – Վա~յ, ախպեր ջան, շուդ արա գնա, թա չէ աս ջանավարը վիրի նալ, քի սպանիլ:
Տղան տսնիս ի, հոր ըխըչկա ձիքին մին ուսկէ խնձուր:
Տղան ըսիսի. - Վախի մին, ախչիկ ջան, իս միս ադուր հետա իմ իկյած, հոր սպանիմ:
Ախչիկի ըսիս ի. – Տսնիս ի՞ս, ան պուճախամը դիրած ա մին խանչալ, ժնգուտած ղիյնի մանջին, հոր կարիս խանչալը ղիյնի մանջին հանիս, ան վախտը դու կարիլ իս ադուր սպանիս:
Տղան գնես ի պուճախին խանչալը վիր ըռիս, դիյնին ձիք նաս հուրգի մին թեփուռ: Հընիս ի թա չէ, նառադեվը ակնարը բնիս ի, վերան նստիս: Տղան ալ ադ ալ խնդիսի լա, ալբահալ խանչալը վերը բիրիս նաս նառադևու գլոխը կնթես:
Ախչիկի ըսիս ի. – Վի~յ, իս քիզ մատաղ, եք փախչիք գնեք, իս քունն ըմ:
Տղան ըսէս ի. - Աս հի՞նչ դուրք ա օթախուն մանջին:
Ախչիկի ըսի ի. – Վի~յ, քի մատաղ, ան օթախը գնիս ուչ, տեղը ըպրիս ի վեց գլխանե նառադևը, հոր փիչե, դու վեր ըս նանիլ:
Տղան ըսիս ի. «Տըսնիմ հուրդի փիչիլասկան», մըտես ի ան օթախը, տսնիս ի, նստած ա մին ախչիկ, ավելի նախշուն, մին վեց գլխանի նառադև գլոխը դիրած ըխչկա ծնգանը, քոն իկած:
Ախչիկի հոր տսնիս ի տղիյուն, ըսիս ի. – Ա´յ տղա, դու շտեղ, աս տեղս շտեղ, շուդ արա, հուրդի հոր իկած ըս, անդի ալ ետ դեռ, գինա´, թա չէ աս ջանավարը վիր ի նալ, քի սպանիլ:
Տղան ըսիս ի. – Հո՞ր գինեմ, իս միս ադուր հետա ըմ իկած, հոր սըպանիմ: Ախչիկի ըսիսի. – Ա´յ տղա, դու հոր խնդիս իս ադուր սըպանիս, ան խանչալը, հոր դիրած ա ան պուճախամը, մետիլ կարիս ժնգուտած ղիյնի մանջեն խանչալը հնիս:
Տղան նիս հնես ի թա չէ, նառադևը ակնարը բնիս ի, վերան նստես: Տղան ալ միս ադ ի լա խնդիս. Նաս ի խանչալավ գլոխները կուտուրիս:
Ախչիկի ըսիսի. – Վա~յ, իս քի ղուրբան, եք փախչիք տեղես, իս քունն իմ, դու` իմը:
Տղան ըսիս ի. – Չէ´, դու մին ասա տեսնիմ` աս հինչ դուրք ա:
Ախչիկի ըսիս ի. – Վա~յ, ամա~ն, աման դու մղաբուն ըս, ադ դուրքը բենիս ուչ:
Տղան ըսիս ի. - Դու արխային կաց, ադ խունձուրը վիր առ, գնա ան ըռըշկի օթախը, տեղը մին ախչիկ կան, անդուր քշտին հուտաց կաց, մինչև իս գում: Ախչիկի գնես ի ըռըշկի օթախը, տղան մտես ի իրիքմինջի օթախը, տըսնիս ի, օթախուն մաժտեղը նստած ա մին ախչիկ, հոր հրենակուն ըսիս ի` դու դուս մա նուլ, իս դուս իմ նուլ:
Տղեյուն հոր տսնիս ի, ըսիս ի. – Ա´յ տղա, քու հոգուն մատաղ, աս հիշտեղ ըս իկած, շուդ արա տեղես գինա´: Նառադևը աս քիշեր իկալ ա յարալու, հըրդա քոնը իկած, քընըտեղե հոր վիր ի կացալ, նա գըլխըտակին բոթուլը, հոր մանջին անմահական ջուր կան, խմըլացուկա սղանի, իսկ հաքարուն տակին բոթուլու ջուրը հոր խմի, ալբիհալ միռնիլ ի:
Տըղան ըսէս ի ըխչըկան. - Դու գինա ըռըշկի օթախը, տեղը էրկու ախչիկ կան, անդուց քըշտին կաց մինչ իմ գուլըս:
Ախչիկի գինես ի ան ըռրշկի օթախը, տղան գլխուն տակեն բոթուլը վիրի ըռես դիրիս հաքերուն տակըն, իսկ հաքերուն տակին բոթուլը դիրիս գլխուն տակին ու նառադիվուն յարալու տեղուն յումբուրուղավ կուփիս:
Կուփիս ա թա չէ, արունը շպրտիս ա, նառադևը վիրի կաս, տիղը նստալ, ըսիս. - Այ պարով ըս իկալ դու, թաքավորի տղա, էք մին-մին խմիք:
Նառադևը ձիքը միկնիս ի հըքէրուն տակին բոթուլը նաս տղեյուն, գլխուն տակենի ինք ի վիր ըռես, խմես ին: Միս խմես ին թա չէ, նառադևը տեղը հարդակ մըռնիս ի, իսկ թաքավորի տղեյու զոռը տասը դոնում իվիլնիս ի:
Տղան դուս ի նուս, գնես ըռըշկի օթախը, ըխչըկերանց վիր ըռես, գինես հուրը: Ավալ կպես ի մոծ ըխչկան, ըսես. - Քշիցեք, ադ հոր հանիք, ղուրկիս իմ մոծ ախպուրս հետա:
Մաջնակ ախպերի հուտիս ի, ինքի ուրեն ըսիս ի. «Մոծ ախպիր նիլի հինչքան օքուտ բեն ա հա, տսնիս իս ադի նախշուն նշենածը ստացալ»:
Քողը հետ ին ցիքիս, տղան կպիս ի էրկունջի օթախու ըխչըկանը ու ըսիս. - Քշիցեք, աս ալ մաջնակ ախպուրըս նիշենածն ա:
Աս անքամ ալ մոծ ախպերըն ը հուտիս, հոր տըսնիս ի ախպուրը նշենածը ուրան նշենածեն նախշուն ա: Քողը ալու ցիքիս ին հուրը. հըրդա հուրամը մընահած ըն փիստեկ տղան ու փիստեկ աղչիկի:
Տղան խնդիս ի ըխչըկան կապի, հոր հանին, ախչիկի ըսիս ի. – Ա´յ տղա, էռէջ դու գինա, էտնե իս իմ նուլ, թա չէ հո՞ր իս գինեմ, քու ախպրտիքը նախանձութունեն քիզ հանի չին, պահիլ ին հուրամը:
Տըղան ըսես ի. – Չէ´, իս քիզհենից շուդ գինե չիմ, բիրդան կարի չիս օքուտ կապիս, վեր իս նանիս, սպանվիլ:
Ախչիկի ըսես ի. – Ա´յ տղա, իս գինես իմ, համա դու մընըլասկան ըս հուրամը` նախանձութըենի պատճառավ:
Ախչիկի նաս ի տղեյուն մին անգուզ, էրկու փընդըղ և մի փետու կուտուր, մին մատիտի ղդար, էտնէ ըսես ի. - Հոր քի անիհ ուչ, դու գինելիս ադ իգավը մինչև վերչ, էռեջըտ դուսը նուլ մին դուրք, հոր բինվիս ի մին մոծ արոտատեղ, ադ դըրքավը մտելիս թա չէ, դուս ըն նուլ էռեջըտ իրիք ուչխար` մինի` սև, մինի` կարմեր, մյուսը` սիպտակ: Ադուք ըսկըսլասկան ըն ուրուր վերավ թռչկուտիլի, դու աշխատեր սիպտակի վերավ թռչիլ, հոր նանիս սիպտակ աշխարք: Հոր կրեհաց չիս, կարմերի վերավ թռչի, հասնիլ իս կարմեր աշխարք, համա հոր թռչիս սևուն վերավ, նանիլ իս սև աշխարք. ադ տեղան դուս գուլը շետ դիժերցա, - ախչիկի ըսէս ի, - իս քի սպասիլ իմ իրիք տարե, իրիք օր, իրիք սհաթ, իկալ իս, իկած չիս, իս մարդու իմ գինելասկան:
Ադուր խըտտես ին, պըչպըչուտիս, քիշիս ին ըխչկանը, դուս ըն բիրիս հուրեն: Քանդիր կախըն նաս, հոր տղան դուս գու, տղեյուն քիշիս ին մինչև հուրուն կեսը, դենակավ քանդիրը կտրես ին, տղան շրամփ տալիս ա հուրուն տակը:
Տղան հոր վերը նընես օշը տընես ի, մին քիշեր ադի մնաս ի, էտնե հոր խելքը տեղընը նուս, կընչիս ի ախպուրցը, տըսնիս ի, սաս-սուս չկան: «Ուրեմըն գեհած ըն, ախչիկի աղուրդը լա ըսես, իս հիմար ըմ լա, լիսած չիմ անդուր» տղան ըսես ի, գեհածը գեցալ ա, ալ հետ չի նուլ, հուրեն դուս ի նուս գինես ըխչկա նիշենց տված տեղարը: Հիբ հոր դուսը նուս արոտատեղը, դուս ըն նուս տղէյուն էռէջը իրեք ուխչար` մինը` սիպտակ, մինը`սև, մինն ալ կարմեր և ըսկըսես ին աթըրմա խաղալ: Տղան ինչքան ըշխտես ի, հոր սիպտակի վերավ թըռչի, բեն չի դռնիս, լոքը նաս կարմեր ոըխչարու վերավ, և տըսնիս ի, հոր գինես ի ինքն ալ չիգիդալավ, թա հորը գինես: Մին ալ տըսնիս ի, հաքարը կպալ ըն տափուն: Չուրք թարափի մտեկ ի ըրիս, տըսնիս ի, հոր նած ա կարմեր աշխարք: Տղան տսնիս ի, հոր օմեն բեն կարմեր ի: Մին քուչավ գնիս ի, տսնիս ի, մին տոն, դուրքը թըկես ի, բնիս ի մի պառավ կնեկ:
Տղան ըսես ի. – Նանի´ ջան, ղարիբ մառդ ըմ, ինձ տեղ չի՞ս նալ մին քիշեր մընամ:
Պառավը ըսիս ի. - Բալա ջան, խասնա չիմ, մառդ Աստծու ղոնաղուն չէ չի ասիլ, համեցիք ներս:
Տղան մտիս ի ներս, տսնիս ի, հոր պառավը խմուրը ըրես, համա ջիրավ չի ըրես, խըմուրուն վերան թքիսի, հունցիս:
Տղան ըսես ի. - Նանի ջան, ադ խա՞ թեքավ ըս խմուր ըրիս:
Պառավը ըսէս ի. – Է~, բալա ջան, պա հինչ արիմ, հոր ջուր չոնիմ:
Տղան ըսիս ի. – Խա՞, ձիր քաղաքամը ջուր չի կա՞:
Պառավը ըսիս ի. - Բալա ջան, խա, կա վուչ, համա դե օմեն մառդ կրես չի ձիք ցիքի: Հեսե տասը տարև ի, մին տըսնըէրկու գըլխանե վիշափ նըստած ա մեր ջրի գոլը, մեզ ջուր չի նաս, հու հոր խընդիս ի ջուր տանի, մետիլ մին ախչիկ տա: Մեր քաղաքամը ալ ախչիկ չի մնացալ, ասուր ալ մեր թաքավորը ուրեն մինճարը մադար ախչիկի տընըլասկան ա տա անդուր, հոր ջուր վիր առի, թա չէ զորքը ծարավ կուտուրվիլի: Տղան ըսես ի. - Նանի ջան, ադ գոլը հեռա՞վ ա, կարիլ իս ինձ նիշենց տաս: Պառավը ըսիս ի. - Իմ տանեն մինչև տեղը հերուր արշին նիլ ի:
Տղան ըսիսի. - Նանի ջան, կոժ օնի՞ս, մին էրկունը ինձ տոր, մին էրկունըն ալ դու վիր առ. հըրդա իս քու տոնըտ ջուրավ լիցիլ իմ:
Էրկու կոժ ինքինի վիըռես, էրկուսն ալ նաս ի պառավուն, մին քանե հետ գինես ին բիրիս, ալ պառավուն տանը ամա-չաման չի մնաս լիցվիս ի: Տղան հոր ճնընչիս ի գոլուն տեղը, արխայինինես ի:
Պառավը խմուրը հոր թեքավը լա արված, դեն ցիքիլի նաս, թազադան ջուրավ խմուր ըրել նաս: Պառավը ըսկսես ի հաց իփիլի, տղան մին բոլ պաներ հացը ըտես, պըրընես քոն նուս: Արիվի դուսը նուս, տղան հալա քոն ա: Պառավը տըսնիս ի, հոր թաքավորու ըխչկանը տնես ին տան օղձուն, ալբահալ տղեյուն վիրը կըցընես, ըսես ի, հոր թաքավորու ըխչըկանը տարալ ըն դիրալ գոլուն ղրաղեն: Տըղան խանչալը վիրը ըռես, դուս նուս:
Պառավը ըսիս ի. - Օղըլ, հո՞րս գինես:
Տղան ըսիս ի. - Թաքավորու ըխչըկանը հարայուն:
Տղան գինես ի գոլուն ղրաղը, տըսնիս ի, հոր մին ախչիկ ուրենուց մին խոր դեն նստած լես ի: Մին ալ տըսնիս ի, գոլեն դուսը իկալ մին տըսնըէրկու գլխանե վիշափ, դուսը նուս գոլեն դուզ դիբի ըխչըկան: Տղան հը ըրիս լոք նաս, իլլիս վիշափու մաշկին, վերը բիրիս խանչալը, իննը գլոխը կտրես քալամու կոնդու նման:
Վիշապը ըսես ի. – Թաքավորի´ տղա, ինձ սպանի մա, իս տեղեն գինել իմ:
Տղան ըսես ի. - Մետիլ գինես մին խեխճ ժողովուրթու գըլխուն դարզա դեռնիս:
Ադ ըսես ի, խանչալավ նաս ան իրիք գլոխն ալ կընթես: Էտնէ վիրը ըռես վիշափուն գլոխներեն լուզուները հընես, կպես յալախամը, վիշափու ջամդաքը տեղը մին մոծ քարը նիս, դիրիս ի անդուր տակեն, գինես:
Անցը նաս մին խոր վախտ, թաքավորը նազիր-վազիրը նուսի, հոր ըխչկա ուսկուռները տանի թաղին, տըսնիս ին, ախչիկի նստած էրքես ի, կուխկեն ալ վերն դեռած վիշափու գլոխնեն:
Վազիրը սես ի. – Ախչի´, աս հինչ նաղըլ ա:
Ախչիկի ըսես ի. - Մին աժդահա տղա իկալ ա սըպանա, գեցալ:
Նազիր ըսիսի. - Լսեր, իս հինչ ըմ ըսես քի, հըրդա գինըլասկան ըմ մին արաբա բիրիմ, ադ օղձու գըլոխնեն լիցիմ մանջը, քիզ հետ մին տեղ գինեք: Համա դու մետիլ հորըտ ասիս, հոր վիշափուն իս իմ ըսպանալ, թա չէ քի սըպանիլ իմ:
Թաքավորը ահածը լա, հոր հու վիշափ ա սպանի, քանե սաղ ա, նալ ի անդուր իրա կես թաքավորութունը ըխչկան հետը, մեռնուլուց էտնե սաղ թաքավորութունը, չունքի թաքավորը տղա չի լա օնի: Թաքավորը, պալատականնեն տըսնիս ին, հոր թաքավորու ախչիկի սաղ-սալամաթ արաբու վերան նըստած նուս ի: Ալբալահ պալատը ղալմաղալը նընես: Նազիրի արաբան քիշիս ի հայաթը, վիշափա գլոխնեն ըծես տափը, հոր օմմեն մինը մին գոմեշի գլխու ղըդար ըն նիս: Ժողովուրթը հըվըքվիս ի թամաշա:
Ան նազիրի, հոր ասած ա` ինքնինի սըպանած վիշափուն, ժողովուրթուն ըսես ի. - Տեսալ ըմ վիշափը տսնըէրկու ըռեխն ալ չռած գինես ի դիբի ըխչկան, ախչիկի նալ հարայ տալավ լեսի, ան սահաթամը ինձ վերա մին անդի զոռը իկալ, հոր վիշափա սըպանալ ըմ:
Ադ խըսես վախտը թաքավորի տղան ալ ժողովուրթու մանջինի նիս, հետը դըռնիս ըսես. - Պա ադ վիշափուն լուզու չիօնի՞:
Նազիրի ըսես ի. - Վիշափը վխելուց լուզուն կոլ ը տվալ:
- Պա ջամդաքյը հո՞ր ա:
- Ջամդաքըն ալ ցիքալ ըմ գոլը:
Թաքավորու տղան վերը դիրիս ձիքեն յալախը, վիր ըռես մին-մին վիշափու գլոխնեն, օմեն մինի մանջին մին լուզու դիրիս, ջամդաքյըն ալ, ըսեսի, գօլուն ղրաղը մին մոծ քար կան, անդուր տակին ի:
Ադ հոր թաքավորու ախչիկի տըսնիս ի, ըսես ի. – Հայրի´կ ջան, ինձ փրկուղը և վիշափուն սպանուղը աս տղան ա, նազիրը սոտ ը ըսես. ինձ ասալ ա հոր իս ասիմ, թա ինքին ի սըպանալ, թա չէ ինձ սըպանիլի, իս ալ վխելուցս սոտ ըմ ասալ:
Ալբահալ թաքավորը հրամայես ի նազիր-վազիրուն կախ տալ:
Թաքավորը կընչիս ի տըղեյուն ուրէն կոշտը, խըտտես, պըչիս, գըսես. - Տղա ջան, իմ ախչիկիս նաս իմ քի, թաքավորութունըն ալ հետը, հոր դու ազատալ ըս, իմ թաքավորութունը ադի աղետե:
Տըղան ըսիս ի. - Իս շետ շնորհակալմ քիզ հենի: Քու ախչիկիտ իս կարի չիմ տանիմ և իրավունք չոնիմ, իս նիշենված ըմ, մինակ հոր դու խնդիս իս ինձ քոմագ արիս, խնդրես իմ, ինձ ձիր աշխարքեն դուս բիրիս սիպտակ աշխարքը:
Թաքավորը ըսես ի. - Աս գուղու ան յանըմը ըպրեսի մին արծիվ, տեղն ալ մին տըսնըհանգ գլխանէ վիշափ կա, ադ վիշափը օմեն տարե ադ արծիվներու ճտիրուն ըտես ի, հոր կարիս ադ վիշափուն սըպանիս, ադ արծիվնեն քիզ կարիլ ին հանին լուս աշխարք:
Տղան ըսես ի. - Պա հուրդի՞ գինեմ ան յանը:
Թաքավորը ըսես ի. - Իս կարքադրիլ իմ` տանին:
Մուրթիս ին էրկու գոմեշ, տեկ հընես, մանջը փոսկ փիչիս տըռըզացնես, մին կարմունջ շնիս, դրիս վերան, տղեյուն տընէս ան յանը: Թաքավորի տղան գինես ի ան ծառը գիդինիս, հիշտեղ հոր արծիվների բունըն ա ու տակեն պըրնես, քոն նուս: Մին ալ բիրդան քոնամը լիսիսի, հոր արծիվներու բալանան ծըվծըվաս ին, ակնարը բինիս ի, տըսնիս, հոր մին տըսնըհինգ գըլխանե վիշափ իլլիս ի ծառը, անտեղը, շտեղ բունըն ա: Ադ հոր տըսնիսի, տղան խանչալը քիշիս ի, մին տալավ վիշափա տըսնըչուրք գլոխը կընթես ի, մնաս ի մին գլոխը:
Վիշափը ըսես ի. - Տղա ջան, էք ինձ սպանի մեն:
Տղան ըսես ի. – Պա ըսպանիմ ուչ, հի՞նչ արիմ, չէ´, ձիր քոքի մետիլ կըտըրցանվի:
Ըսես ի նաս, ան վերչին գլոխն ալ կըտրիս ու վեր նընես ծառուն տակեն, քոն նուս:
Արծիվնին նուս ին տոն, տըսնիս ին, հոր ծառուն տակեն մին մարդ պըրանած, ըսես ին. - Միս ասի մեր դարավոր թըշնամին, հոր մեր ճտերուն ըտես ի:
Գնես ին մին մոծ քար վիր ըռես, բիցիրցնիս էրգինքի, հոր անտեղեն ցիքին տղիյուն վերան, սըպանին: Ճտերը ադ տըսնիս ին, ղալմաղալը ցիքիս ին: Արծիվնեն նուս ին ճտերուն կոշտը, ըսես ին` ադ հի՞նչ ղալմաղալ ա:
Ճտէրը ըսես ին. - Բա հի՞նչ արիք, թուղ արիք հոր մեր փրկուղուն սըպանիք: Մին անց կացեք ծառուն ան յանը, տեսեք ան տղան հուրդի ի ջանավարը սըպանած:
Արծիվնեն գինես ին ծառուն ան յանը, տըսնիս ին, հոր մին տըսնըհինգ գլխանե վիշափ կուտուրած, թափած: Արծիվները մինը ձեխեն, մինը յաջեն նստես ին տղեյուն կուխկեն, թիվարը բինիս, պըհես տղեյուն գլխուն, հոր արիվի վառի վուչ և թիվարավը քամե ըրիս, հոր տղան անուշ քոն գու: Հոր ըսկըսես ի հրենակը մար մտե, տղան քընըտեղե վիրը նաս, ակնարը բինիս ի, տըսնիսի, հոր մթին ի, ըսիս ի. «Պա, աս արդեն քիշեր ա»: Վիր ի նաս վերան նստիս, բիրդան կըպեսի արծիվուն, արծիվը թիվարը կուտիսի, անմինն ալ, տղան տըսնիսի կուխկերամը արծիվներ նստուտած:
Արծիվնին ըսես ին. – Ա´յ տղա, դու մեր դարավոր թշնամուց ազատալ ըս, ասա´ տըսնիք, ի՞նչ վարձատրութուն տաք քի:
Տղան ըսես ի. - Իս մին բեն ըմ խնդիս ձիզ հենե. ինձ տրեցեք սպիտակ աշխարը:
Արծիվնին ըսես ին. - Դիժեր բեն ըս խընդիս, համա դե հինչ արած, մետիլ տանիք, մինակ դու բիր միզ հետա մուրթած էրկու գոմեշ, քառասուն ուխչարու դիմակ, ադ տեկարը ջրավ լիցեր, ադ օմենը մեր էրկուսիս մաժտեղը քանդիրներավ կապեր միզ վերա, ինքիտ մաժտեղեն նստեր: Մեք թռչիլ իք, հիբ հոր գլոխնես յաջ շոռ տաք, մեր բերանը ցիքիլ իս մին-մին դիմակ, իսկ հոր դիբի ձեխ շոռ տաք, մեր բերաննեն կուխիլ իս տեկի կութը:
Տղան գինես ի թաքավորուն ադ ըսես, թաքավորը հրամայես ի, ադ օմմենը տընես ին ան յանը, բիռնիս արծիվներուն: Տղան գինես ի պառավուն մընաս պարով ըսես, մին խուրջին ուսկե նաս պառավուն, նուս թաքավորուն ալ մնաս պարով ըսես ըխչկան հետ: Գինես, նստես արծիվներուն վերան ու բիցրինիս երգինք:
Շետ ըն գինես, թա խոր, Աստվածը գիդիլ, շարունակ տղան արծիվներուն կերակրիսի:
Արծիվնեն տղեյուն հարցանք ըն ըրիս. - Հը՞, աշխարքը հինչու՞ ղըդար ա:
Տըղան ըսեսի. - Մին արտու ղդար ա:
Ալու անցը նաս մին քանե սհաթ, հարցանք ըն ըրիս. - Աշխարքը հինչի՞ ղըդար ա:
Տըղան ըսես ի. - Մին կալու ղդար ա:
Անցը նաս ալու մին քանի վախտ, ղուշարը հարցանք ըն ըրես. - Աշխարքը հինչի՞ ղըդարա:
Տղան ըսես ի.
- Մին ձվի ղդար ա:
Ան վախտը արծիվները ըսես ին. - Մինչև հըրդա մեք բիցրինիս իք լա, հըրդա մետիլ դուզ թռչիք, դու մինակ ասա, հիբ հոր տեսնիլ իս աշխարքը մին արտու ղըդար ա դէռած:
Խոր ըն գինես, թա շետ, ղուշարը հարցանքն ըրես. – Հը՞, տղա´ ջան, աշխարքը հինչ ղըդար ա:
Տղան ըսիսի.
- Մին մոծ արտու:
Էտնէ ղուշարը ըսես ին.
- Հիբ հոր տեսնիլ իս աշխարքը մին կալու չափ, մեզ ասիլ իս:
Ալու անցը նաս մին խիլա վախտ, ղուշարը հարցանք ըն ըրես. - Աշխարքը հինչի՞ ղդար ա:
Տղան ըսես ի.
- Մին հավու ձվի ղդար ա:
Ղուշարը ըսես ին. - Հրդա մեք վեր իք նուս մին խորը մնաս հոր հասիք տափուն:
Արծիվից մինի գլոխը շոռը նաս դիբի յաջ, տղան բեն չի նիս հոր տա, մին ալ շոռ նաս, մին ալ, տղան դենակը ցիքիս ի, ուրեն բուդեն մին մոծ կուտուր մես կտրես, ցիքիս արծիվի բերանը, արծիվները նեստես ին տափուն:
Արծիվը ըսես ի տղեյուն. – Դե´, գներ տեսնիմ:
Տըղան կրես չի գինե, արծիվի ըսես ի. - Շալվարտ հաներ մին տեսնիմ, խա՞ս լընգես իս:
Տղան շալվարը հնես ի, արծիվի տըսնիս ի, հոր մեսը կտրած ա: Ալբալահ արծիվի իրան բերանումը պահած մեսը դիրիս ի տղեյու հաքուն, կպիսի, տեղն ալ չի մահլում ըրես: Արծիվնեն թռչիս ին, գնիս: Տղան իզինքի թափը նաս, հըղեն պռնես գինես, հըսես ան քաղաքը, հոր իրա թաքավոր հարին ի ըպրես: Գինես ի մինի կոշտի, ըսես, հոր ուրէն վիր առի աշագերդ, մտես ի ադուր կոշտի: Արդեն իրիք տարեն անցը լա կահած:
Մեք հրդա թուղ արիք տղեյուն մնա տեղս, խոսիք ան տեղեն, հիբ հոր թաքավորու էրկու մոծ տղան քանդիրի կտրալ ին, իրանց ախպուրը ցիքալ հուրը:
Ուրանց փստեկ ախպոր նիշենածուն ըսես ին` հոր թաքավորը հարցանք արի, ասիլ իս, հոր քանդիրի կտըրվալ ա, վերը նալ հուրը, սպանվալ, թա չէ` քի սպանիլ իք:
Մին քանե օր թաքավորը սուգը ըրես: Թաքավորի կընեկի մեռածը նիս, խնդիս ի փըսակվի փիստեկ տղիյու նիշենածուն վերան: Ախչիկի ըսիս ի, հոր իրիք տարեն հետը կարիլի փսակվի` չունգի հույս օնի, հոր տղան ադ ժամանակամիջոցում նուլ ի:
Իրիք տարեն հոր անցը նաս, մնաս ի իրիք օրը, ախչիկի թաքավորուն ըսիս ի. - Ինձ հետա մին դարյա իս կարիլ նալ, հոր անդուր հուչ մըկրատ նի կպած, հուչ ալ ասուղ:
Թաքավորը կնչիս ի իրա նազիր-վազիրին, ըսիս, հոր մի աստի դարյա կարիլ տա: Ադ քաղաքամն ալ մին փինաչեն դեն չաքմաչի չի նիս, նազիր-վազիրի գինես ի ան փինաչու կոշտը, հրամմայես, հոր մին անդի դարյա կարի:
Փինաչին ըսիս ի. – Ա´յ ջանըմ, ախիր իս դարզի չիմ, իս դարյան հո՞ւրդի կարիմ:
Շագիրդը ըսես ի. - Վախի մեն, վիր առ, իս կարիլ իմ:
Նազիր-վազիրի գինես ի: Քիշերը ուստան հոր քոնը նուս, տըղան ան անգուզը մընդես ի, մանջին դայրան հընես, կախ նաս: Քիշերավ քշան նազիր-վազիրին նուս ի դայրան տանի, ուստան մնաս ի մաթալ: Տղան գինես ի ան մին օթախեն բիրիս նաս նազիր-վազիրին, ան ալ շվվելավ տընես ի նաս թաքավորուն, թաքավորը տընես ի նաս ըխչըկան:
Ախչիկի հոր դայրան տըսնիս ի, արխային ի դռնիս, ինքի ուրեն ըսիս ի. «Ուրեմն իմ նիշենածըս իկածա»: Գինես ի թաքավորուն կոշտը, ըսես, հոր մետիլ ուրեն հետա մին տուփլի կարիլ տա, հոր հուչ մեխ նի կուփված, հուչ թիլավ կարած:
Թաքավորը ըսիսի. - Պա ադ հո՞ւվը կարիլ:
Ախչիկի ըսիս ի. - Հուվ հոր դայրան կարալ ա:
Նազիր-վազիրուն ղուրկիս ի ան փինաչու կոշտը, հոր տութլի կարիլ տա:
Փնաչին ըսիս ի. – Ա´յ ջանըմ, իս փինաչի մառդ ըմ, իս պա կարիլ ի՞մ ադի չաքմա կարիմ:
Շագիրդը ըսես ի. – Ուստա, վախի մեն, վիր առ, իս կարիլ իմ:
Քիշերը հոր ուստան քոնը նուս, տղան ան էրկու փնդըղը մընդեսի, մանջեն տուփիլնեն հնես, դիրիս ի ակուշկումը: Քիշերավ քըշան նազիր-վազիրան նուս ի տուփլին տընես:
Ախչիկի ադ ալ հոր տըսնիս ի, լափ արխային ի դըռնիս, ըսիս ի թաքավորուն, հոր իմ հըրսընքավըս մետիլ մին անդի ճեշ իփուղ նի, հոր հուչ գիրեկ վառի, հուչ ալ բեն պադրաստի, համա օմմեն հինչ ղոնաղներու ըռաշկին նի:
-Ադ հո՞ւվ ա կարիլ,- ըսիս ի:
- Ան, հոր դայրան ու տուփլին կարալ ա:
Թաքավորը նազիր-վազիրին ղուրկիս ի փինաչու կոշտը: Տղան վիրի նաս, նուս նազիր-վազիրի նըհետ:
Տղան մտես ի խոհանոցը, անկլուրեկ փետը թափ նաս, մին ալ տըսնիս ի, տոնը էրկու արաբ հուտաց ըն կացալ ըռըշկին ու ասալ. - Մեր տերը հինչ ի հրամմայես:
Տղան ըսիս ի. - Շուդ սեղան բեց ըրեցեք, հոր ըսկըսեն հացկերույթը:
Զուռնա-ղավալն ալ փիչեն, համա ուրաք իրվան ուչ: Թաքավորը մընաս ի մաթալ. «Ա´յ բալամ, հուչ գրեկը վառած, հուչ ալ ղազղան դիրած գիրեկուն, աս ճեշարը շտեղե՞ն ի»:
Հըրսանեքի հոր պըրծընես ի, ախչիկի ըսես ի. - Ինձ հիտա մին շետ հետաքրքիր նաղըլ արիլ տոր:
Թաքավորը ըսես ի. - Ադ հո՞ւ կարիլ ի:
Ախչիկի ըսես ի. – Ան, հով հոր աս խնջույքը ղեկավարալ ա:
Թաքավորը կընչիս ի փինաչուն, ըսես գու մին նաղըլ ասի: Փինաչին ղըրկիս է տըղեյուն:
Տըղան նուս ի թաքավորուն կոշտը, ըսիս. - Թաքավորն ապրած կենա, իս հոր ըսկըսիմ նաղըլը, մետիլ օթախուն դուրքը կապիք, բիլանին տաք իմ ձիքըս. հուչ մինի իրավունք չոնի օթախէն դուս գու, մինչև նաղըլուս պրծանիլի:
Թաքավորը ըսիս ի. - Կատարիցիք ասուր կամքը:
Տղան ըսկըսես ի աս նաղլը, հոր իս ձիզ պատմալըմ: Իհարկէ, խնդի չիք, հոր իս աս նաղըլը մին ալ թազադան արիմ: Համա հինչ արած, խընդիք ուչ իս մետիլ արիմ, չունքյի հոր արիմ ուչ բէն չի դուս նուլ:
Մեր տղան նաղըլը ըրես: Հիբ հոր հսեսի ան տեղուն, հոր ախպերքի քանդիրի կըտրես ին, ուրաց ախպուրը ցիքիս հուրը, ախպերքը ըսես ին` փուրներս ցվես ի, իրավունք տոր գինեք չոլը: Տղան թուղ չի ըրես: Էտնէ տղան նուս ի ան տեղուն, հոր ախպերնեն նուս ին ուրաց հորը, ըսես, թա քանդիրի կտըրվալ ա, ախպերնես նալ ա հուրը, մեք ալ կըրեցալ չիք հանիք, տեղս ալ թաքավորը կըրես չի ուրեն պահի, վիր ը նաս փիստեկ տղեուն խըտտես, ըսկըսես պըչպչուտիլ, ըխչկանը կոռնը պռնես ի նաս փստիկ տղեյուն ու թազադան ըսկըսեն ին հըրսանեքը: Թաքավորը հրամայես ի էրկու մոծ տղերանց բընտարկին, հոր մետիլ հըրսընեքեն հետո կախ տան:
Փստիկ տղան ըսիս ի. – Հայրի´կ ջան, իս ադուց ներիս իմ, բանտարկիլ ման, սխալված ըն:
Թաքավորը ըսես ի. – Դուվ ըս գիդիս, հինչ ըրես իս արա, ասուրվանից թաքավորը դուվ ուս:
Թաքավորը գլխեն թագը վիրը ռես, դիրիս փիստիկ տղեյուն գլխուն:
1963-1964
Հեքիաթներ
Ասացող՝
Եղիսաբեթ
Գրառող՝
Զարեհ Տեր-Մինասյան
Վայր/ֆոնդ՝
Մեղրի/ՀԱԻԲԱ FFIV 1929-1954