ԿՏՐԻՉ ՏՂԱՆ
Aւնում ա, BւնBւմ չի, մըն թաքավեր ա Bւնում, աստոծ վեքին լուսավերի: Էտ թաքավերիտ քռասուն տղա յա ունում, աստոծ ընդրանց վեքին լուսավերի: Էտ քռասուն ախպորցը կուճինի անումը Կտրիչ ա Bւնում, աստոծ ընդրա վեքին էլ լուսավերի: Կտրիչը մըն աժդահա մառթ ա Bւնում, ամեն կոռնը մին կյերան. կյBւլոխը մեծ, կյեղեցիկ:
Կտրիչը հրըվըններին խուխորցը նհետ խաղ ընելիս տամ ա մըն պռավի տղի կյBւլոխ պուկում: Պառավը կյամ ա լDց ը շվան անում, թա կյBւլոխտ վեղեմ, քու ըրեսնուինը ախպերքը քյացալ են Bւրանց հետի կնեկյ ճարեն, պիրեն, տBւ էլ եկալ ես խուխորցը ըսպանու՞մ:
Կտրիչն ասում ա.- Ա´յ նանի, ես գյուդում չեմ, բա հու՞նց քյինամ ինձ հետի կնեկյ պիրեմ:
Պառավն ասալ ա.- Չոռը ցավ քյինաս, քյինD քու մոր ասի, թող քու հորտ ասի, հորտ ծին նիհ իլ, քյինա քզհետի ղոչիություն ըրա, կնեկյ պեր: Կտրիչը քյBւնում ա մորն ասում, մերն էլ մարթին ա ասում:
Թաքավերն ասում ա. – Թող քյինա, իմ իլխիս հենե, մըն ծի եր օնի, նիհ ինի քյինD: Մերը կյամ ա ասում. – Կտրիչ, քու հեր ասում ա. «Քյինա իմ իլխաս մըն ծի եր կալ, քյինD»:
Կտրիչն ասում ա. - Չէ´, ես իմ հոր ծին պետքա նստեմ: Ծիյին անումը լսած ա Bւնում, տեսած չի Bւնում: Մերը մարթին ասում ա. – Վեր օզում ա, թող նիհ ինի, քյին
Կտրիչը հորը ծին նիհ ա ինում քյBւնում, մըն ըրկաթի շամփուր մեշկան կախ:
Պըռավին տանը կոխկավը քյինDլիս, պառավն ասում ա. - Հո՞ր ես քյBւնում, Կտրիչ:
Կտրիչն ասում ա. - Քյունում եմ ինձ հետի կնյեկ պիրիմ:
Պառավն ասում ա. - Վեղս կլխիտ, էտ ընջոտած շըմփուրավտ ե՞ս քյունում կնեկյ պիրես:
Կտրիչն ասում ա. - Բա հի՞նչ անեմ:
Պառավն ասում ա. - Քյինա քու հոր թոր- ասպաբը կապի, քյինա:
Ասում ա. - Հո՞ր ա իմ հոր թոր- ասպաբը:
Կտրիչը կյամ ա մորն աում. - Ա´ մեր, պեր իմ հոր թոր- ասպաբը:
Մերն ասում ա. - Ա´յ վերթի, հու՞նց պիրեմ, վեր քու հեր գյիդա, կյBւլոխտ կկտրի ախր: Էն քու խորթ հերտ ա, քու հալալ հերտ շBւտի յա մեռալ, էն թոր-ասպաբն էլ քու հալալ հորտ ա:
Կտրիչը քյBւնում ա խորթ հորն ասում. - Թաքավեր, պեր իմ հոր թոր-ասպաբը, քյBւնում եմ ինձ հետի կնեկյ պիրեմ:
Թաքավերն ասում ա. - Ք..տ կեր, շան տղա, թոր-ասպաբը չեմ տալ: Կըտրիչը վեր մըն հետ բղավում ա, սարում-ծորում հինչքան հեյվան-գազան կա, չիմ տուս են տառնում սրտաճաք իլած փախճում` էնքան զոռի յա Bւնում Կտրիչին սDսը: Ետո Կտրիչը ծեռքը քյուցում ա մըն չինարի ծառ պուկում, վեր տա թաքավերին ըսպանի:
- Թաքավեր, հորս թոր-ասպաբը տու, թաշնա կսպանեմ:
Թաքավերը վըխիլան ասում ա.- Հենե ընդեղ, քյինD եր կալ, թաքյ ինձ ըսապնես վեչ: Կտրիչը հորը թոր-ասպաբը կապում ա, քյBւնում:
Պառավին տանը տակավն անց կնալիս, պառավն ասում ա. - Մըհեկ վեր հորտ տղան ես, քյինD, ամմա վեր քու ըրեսնուինը խորթ ախպորցդ պտահես, մըտեղ քոն չինես, միշտ հեռու քոն կինես:
Եր ա կենում, քյBւնում: Շատ ա քյBւնում, քիչ, հըսնում ա BւրDն ախպորցը: Ըրեսնուինը ախպերքն ասում են. - Հո՞ր ես եկալ:
Ասում ա. - Եկալ եմ ինձ հետի կնեկյ օզեմ:
Ասում են. - Հայ, հա~յ, հես ա իրեք տարի յա մենք կնգան ենք ման կյամ, ճարում չենք, տու՞ ես ճրիլու:
Ետո ասում են. «Մեր հերը BւրDն ծին, թոր-ասպաբը մեզ տուվակ չի, էտ հունց ա՞, վեր տուվալ ա ըստան` մեր խորթ ախպորը»:
Թաքավերը մըն արաբ ա ղարկում, թա` քյինD իմ ըրեսնուինը տղորցս ասի, թող Կտրիչին ըշտեղ վեր ա, ըսպանեն:
Արաբը կյամ ա թաքավերին ըրեսնուինը տղորցն ասում, թա. - Կտրիչին ըսպանեցեք:
Քիշերը չիմուքը մըն ծBրում են եր կյամ, ամմա Կտրիչը պըռավին ըսածին գյորա, ըտանց նհետ քոն չի Bւնում, քյBւնում ա մըն սարի կյBւլոխ պիրցրանում, քոն ինի: Ըրեսնուինը ախպերքը Արաբին ղարկում են, թա քյինD Կտրիչին քթծակերը քոն տեղը ճար ածի, թող մեռնի: Կտրիչը քոն չի Bւնում: Մըն վախտ տեսնում ա մընը կյուղըկյող մուտանում ա Bւրան, վեր ասում ա. «Է~յ, տու հուվ ե՞ս», արաբը փախճում ա: Մըն քար ա յիրա անում, արաբը փախճում ա:
Կտրիչը եդան քյBւնում ա, տեսնում ա մըն պերթ, պերթին տիռանը մըն դև, ասում ա. Իմ վերսս փախավ քու պերթտ մտավ, ինձ տու:
Դևն ասում ա. - Տալ չեմ, եկ կռվենք:
Կռվում են, Կտրիչը դևին ըսպանում ա, տեսնում դև չի, մըն ջադու պառավ ա դևի խիրխա կյեցած, ջիբան ըրեսնուինը պիլանի յա տուս օնում, ըրեսնուինը օթաղ պDնում, տեսնում աման ութաղում մըն ախճիկ: Չիմին մըտանեքը մընդրներան տBւս ա օնում, ըխճկորցը մտանիքը քաղում, ետ կյամ ըխճկորցը տամ BւրDն խորթ ախպորցը մտանիքը, թա` հենե~, իմ ըրեսնուինը ախպերքը, քյացեք ընդանց կախկը, հBւր մտանի վեր հBւր առի ինի, ընդա կընեկյը կտDռնաք:
Ինքը ծին նիհ ա Bւնում, քյBւնում: ՔյBւնում ա վեր դիբա BւրDն հայրենիքը քյինD, տեսնում ա մըն դև:
Դևը ըրեսնուինը ախպորցը պաց ա թողում, Կտրիչին պաց չի թողում, ասում ա.- Ե´տ տառ, կքյինDս Խաթուն Խանում ըխճկանը ինձ հետի կպիրե՞ս, կթողամ քյինDս քու հայրենիքը, պիրիլ չես, թողալ չեմ:
Կտրիչը ետ ա տառնում, քյBւնում: Քյունում ա, քյունում, շատընը քիչը աստոծ գյիդա, հըսնում ա մըն ծովի, տեսնում ա էտ ծովիտ կոխկին մըն հիլիվեր կաղնած: Հիլիվերը Կտրիչին ասում ա.- Հո՞ր ես քյBւնում:
Ասում ա.-ՔյBւնում եմ Խաթուն Խանումին պիրեմ:
Ասում ա.- Հու՞ր հետի:
Ասում ա.- Սև դևին հետի:
Ասում ա.- Ես էլ եմ եկալ, վեր Խաթուն Խանումին տանեմ, կրացալ չեմ, հիլիվիրալ եմ, մըհեկյ էլ տոը ես քյBւնում, խնթրում եմ ինձ հետի խոնգ պիրես, վեր մռնիլաս ետը խոնգ ծխեն:
Ասում ա.- ԼDվ, հիլիվեր, կպիրեմ:
Հիլիվերն ասում ա. – Իրեք ծով պիտի ասկենաս, ամմա քու ծիտ շատ-շատ մընը անց կենա, էրկուսը կըրնալու չի, ափսուզ ես, կմեռնես:
Կտրիչն ասում ա.- Հինչ օզում ա ինի, քյալու եմ:
Հորը ծին մըն ծովն անց ա կենում: Պռաված ա ինում, եր ա ինգյում, ըստակում: Կտրիչը մնում ա մտքամիլոր: Նստում ա, լDց ինում, լDց, քոն ինում:
Ծովին միչին մըն հրեղեն ծի յա ինում, BւրDն քուռըկներին նհետ տուս ա կյամ ծովին ղրաղը ման կյա, քուռըկներան մընն ասում ա. - Վա´յ, վայ, մայրիկ էս խեղճ տղաս ծի չօնի, հու՞նց ա ծովն անց կնալու:
Մերն ասում ա. - Իմ յիհարս, մըն էլ ջիլավս հենե էն քարին տակին, թող եր կենա տուս օնի, տինի իմ միշկիս, ըշտեղ օզի, կթռցնեմ, կտանեմ:
Կտրիչի ըրազումը Bւրան հորն ա տեսնում, հերն ասում ա. - Վերթի, ծովի Ջալալ ծին հետ ա կոխկիտ մեծ քարին տական ընդա յիհար-ջիլավը տBւս կալ, տիր յիրան, ջիլավը ըռեխը քիցի, նստի, ըշտեղ օզես, կտանի հըսցնի:
Կտրիչը եր ա կենում, թհենց էլ անում: Ծովի Ջալալ ծին երգյինքյ ա պիրցրանում, քշանում, տամ, էրկու ծովը կտրում, անց կենում:
Կտրիչը հըսնում ա մըն քըղաքի: Ծին թողում ա քըղաքին ղրաղին, յիհար-ջիլավը մին քարի տակ կյաղում, ինքը նի մտնում քաղաքը:
Քըղաքին միչին թաքավերին խաս բախճա յա Bւնում, բաղվանչին` մըն հիլիվեր մառթ, ասում ա. - Ա´յ տղա, մշակութին կանե՞ս իմ բաղումս:
Կտրիչն ասում ա. - Հա´, կանեմ:
Ասում ա. - Եկ:
Կտրիչը քյBւնում ա բաղվանչուն կոխկը:
Ասում ա. - Ըշտղացի՞ ես:
Ասում ա. - Ղարիբ եմ:
Ասում ա. - Հո՞ր ես եկալ:
Ասում ա. - Եկալ եմ Խաթուն Խանումին տանեմ:
Ասում ա. - Հա´, լավ ես ըրալ, Խաթուն Խանումը տարին մըն հետ կյամ ա մեր մեծ հըվուզումը լղանում, եթե տու կարաս ընդրա շորերը հնձանին ղրաղան եր օնես, քունն ա, եթա չէ, չէ´. հինչ մարթ օզում ա մուտանա, էնքան սիպտակ ա ընդրա մորթին, իրեսը, վեր շափաղը չիմին աշկերըն օնում ա, հBւշը տանում, եր քիցում, ըտա հետի էլ վեչ մընը կարում չի մուտանա:
- Բա հու՞նց անեմ, - ասում ա Կտրիչը:
Հիլիվերն ասում ա. - Հընդստանա երգյիրումը սև վեզ կա, թա կարաս էն վեղան պիրես մըն պատառ աշկերտ քիցես, Խաթուն Խանումի շափաղը քեզ հBւշսզ չի անել, ամմա Հնդստան աշխարը օխտը տարվա ճնհապա յա, դեչանը քյինDս, կհիլիվերես:
Կտրիչը տBւս ա կյամ քըղաքան, ծովի Ջալալի յիհար-ջիլավը քարին տական տուս օնում, թափ տամ, ծին կոխկին կաղնում ա, յիհարում ա, ջիլավը քյBւցում, նիհ Bւնում:
Ծին ասում ա. - Ըշտեղ տա՞նեմ քեզ, Կտրիչ: Կտրիչն ասում ա. - Հնդստանա սև վեղին տեղը գյBւդում ե՞ս:
Ծին ասում ա. - Հա´, գյBւդում եմ:
Կտրիչն ասում ա. - Ինձ տար ընդեղ:
Մին աշկը ճպիլումը ծովի Ջալալ Կտրիչին հըսցընում ա Հընդստանա սև վեղը, Կտրիչը մըն հափուռ վեղ ա եր օնում, մըն աշկը ճպիլումն էլ ծովի Ջալալը ընդան հըսցնում ա խաս բաղը: Ծին թBւլ ա անում, յիհարը եր օնում, ջիլավը տBւս օնում, տBւնում քարին տակին:
Բաղվանչին ասում ա.- Պերի՞ր:
Կտրիչն ասում ա.- Հա´:
Բաղվանչին ասում ա. - Հենե~, Խաթուն Խանումը շորերը ավազանին կոխկին հանալ ա, ինքը նի մըտալ հովուզը, լղանում ա, կարում ես, քյինD:
Կտրիչը սև վեղան աշկին ա քյBւցում, քյBւնում: Խաթուն Խընումին շորերը եր ա օնում:
Խաթուն Խանումն ասում ա.- Ա´յ տղա, շորերս տու, կյենամ:
Կտրիչն ասում ա. - Տալ չեմ:
Խաթուն Խանումն ասում ա. - Ա´յ վըսկըքյաքյուլ տղա,
Աշխարհի բարաբար տղա,
Արևի հավասար տղա,
Շորերս տուր, կյենամ, տBւս կյամ:
Կտրիչն ասում ա. - Տալ չեմ:
Խաթուն Խանումն ասում ա. - Ա´յ քաջ տղա, ես քունն եմ, տու իմը, դե շորերս տու, տBւս կյամ, էսքան տարի յա քու ճընհապատ ի եշում, եկալ ես, տար:
Կտրիչը Խաթուն Խանումի շորերը տամ ա Bւրան, Խաթուն Խանումը շորերը կյե նում ա, հուվազան տBւս կյամ: Մըն հBւրումDլագյ ա ինում, մըն կյեղեցկուհի: Կտրիչը ծովի Ջալալին յիհարում ա, նստում, Խաթուն Խանումին թարքյին տBւնում, բաղվանչուն մնաս պարի ասում, կյամ:
Ծովերն անց ա կենում, հըսնում էն ծովին, ըշտեղ Bւրան ծին սատկալ էր, վըսկռնին թաղում ա: Նի են մըտնում վերչի ծովը: Ծովին մեչ տեղին Խաթուն Խանումի ախպերքը աժդահա ծուկների յիրա կյամ են, վեր Կտրիչին ըսպանեն:
Խաթուն Խանումն ասում ա. - Կտրիչ, քեզ իմ մտանիս, ծովը քիցի:
Կտրիչը Խաթուն Խանումի մտանին ծովն ա քյBւցում, ծովը չուրանում ա, վեղ տառնում, Խաթուն Խանումի աժդահա ախպերքն էլ քըրանում են: ՏBւս են կյամ, էն հլիվերին տեսնում մեռած, թաղում են, յիրան խոնգ ծոխ անում, քյBւնում:
Խաթուն Խանումն ասում ա. - Ա´յ տղա, տու ինձ քեզ հետի ե՞ս տանում, թա ուրիշի հետի:
Կտրիչն ասում ա. - Քեզ տանում եմ դևին հետի, վեր թողա քյինամ իմ հայրենիքը: Ախճիկն ասում ա. - Բա, էտ իլավ վեչ:
Կտրիչն ասում ա. – Տու վախես վեչ, մինակ ասի ըշտեղ ա Դևին հոքին, հոքին ըսպանեմ, քեզ տանեմ:
Հըսնում են դևին, Խաթուն Խանումին Կտրիչ տամ ա դևին:
Դևն ասում ա. - Ազադ ես, քյինD:
Կտրիչը մըն թախ ա կենում:
Խաթուն Խանումը դևին ասում ա. - Դև, դեչանը ասես վեչ հոր ա ու հոքիտ, քեզ կնգոթուն չեմ ընիլու:
Դևն ասում ա. - Իմ հոքիս հեն ա մըն մըրալի փորում, վեր ամեն ըռավետ կյամ ա իխպիրան ճուր խմում:
Խաթուն Խանումը Կտրիչին ասում ա: Ըռավետը Կտրիչը քյBւնում ա իխպիրին ղրաղին կաղնում, վեր մարալը կյամ ա, ըսպանում ա, ընդա փորան դևի հոքին տBւս օնում, քիցում կրակի մեչ, էրում: Դևին ըսպանում ա: Ընդեղանը Խաթուն Խանումին եր ա օնում, կյամ: Կյամ ա Bւրան հայրենիքը, տեսնում ուրան խորթ հերը մեռալ ա, ըրեսնուինը խորթ ախպերքն էլ ուրան մորը քիցալ են մըն պադվալ, վեչ հաց են տամ, վեչ ճBւր: Տամ ա պըդվալին տուռնը կոտրում, տBւս պBւրում BւրDն մորը: Խորթ ախպերքն էլ փախչում են օրիշ երգյիրնի: Կտրիչը տառնում ա թաքավեր, Խաթուն Խանումը` թաքուհի, մերն էլ թաքավորի մեր, ապրում են մինչրի մհեկ:
Ընդանք հասան BւրDնց մուրազին, տուք էլ հսնիք ծեր մուրազին:
1947
Հեքիաթներ
Ասացող՝
Անուշ Լալայան
Գրառող՝
Արամ Մարգարյան
Վայր/ֆոնդ՝
Գորիսի շրջանի Խնածախ գյուղ