top of page
ԱՆՆԱ ԽԱԹՈՒՆ
Աննա խաթուն, Աննա խաթուն,
Պոզերըդ տյուս կալ տեսնամ,
Քու հար, քու մար են եկալ,
Վեսկե չխկի, արծաթ թոխկա
Քըզետե խալաթ են պիրալ:
Աննա խաթուն, Աննա խաթուն,
Պոզերըդ տյուս կալ
Քոլեն տակեն յեշի,
Էս լոխ պիրալ են քըզետի:
Վեր պոզերըտ տյուս չօնես,
Քու հոր, քու մոր ըսլական եմ,
Վեր մին լյավ թակ օտես,
Աննա խաթուն, Աննա խաթուն,
Պոզերըտ տյուս կալ, տեսնամ:
Դեռահաս տղաները հումոր էին անում՝ասելով՝
Աննա խաթուն, Աննա խաթուն,
Վեր պոզերըտ տյուս չօնես,
Քու հոր, քու մոր ըսլական եմ,
Վեր պապիրոզ ես քաշալ:
2024
Մանկական խաղերին ուղեկցող բանահյուսություն
Ասացող՝
Մարտունիկ Գալստյան
Գրառող՝
Թամար Հայրապետյան
Վայր/ֆոնդ՝
Գորիսի շրջանի Տեղ գյուղ
bottom of page