top of page

ԱՆՀՅՈՒՐԱՍԵՐ ՀԵՐ ՈՒ ՏՂԱՆ ԵՎ ԽՈՐԱՄԱՆԿ ՀՅՈՒՐԸ

Մի անհյուրընկալ մարդու մոտ մի խորամանկ հյուր կգա, մեկ երկու օր մարդն ու իր տղան կհամբերեն, մի օր էլ մի ընդհանուր ամանում, որից ճաշում էին հայրն ու որդին և հյուրը, որդին հոր խրատով մեկ գդալ կուտի և կասի. - Վա~յ, էնքան կերա դանա դառա:

Հայրն էլ երկու գդալ կուտի ու կասի. – Որդի´, ես էլ էնքան կերա, որ եզ դառա:

Խորամանկ հյուրը իսկույն կիմանա բանի էությունը և առանց դադարելու ուտելը կասի. - Ես էլ էնքան պիտի ուտեմ, որ համ եզը ճաքի, համ դանան:

1938

Մանրապատումներ

Ասացող՝

Հին Գորիս

Գրառող՝

Ս. Խանզադյան

Վայր/ֆոնդ՝

Հին Գորիս

bottom of page