top of page

ԿԱՌԱՊԱՆՆ ՈՒ ՏԵՐԸ

Մի հարուստ մարդ դուրս գալով իր տնից` հայտնում է կառապանին, որ ինձ տար իմ վերջին տունը, որովհետև նա քաղաքում շատ տներ ուներ: Մտքերի մեջ խորասուզված հարուստը տեսնում է, որ կառքը շրխկոցով կանգ առավ:Ուզում է ցածրանալ, նկատում է, որ իրենք գերեզմանատանն են:

- Ես քեզ չասի՞ տար ինձ իմ ամենավերջին տունը, - բարկացած գոչում է հարուստը:

-Տե´ր, դու ասացիր տար ինձ իմ ամենավերջին տունը և ես բերի, մի թե սա չէ՞ քո ամենավերջին ու հավերժական տունը:

1936

Մանրապատումներ

Ասացող՝

Աշուղ Աթա

Գրառող՝

Ս. Խանզադյան

Վայր/ֆոնդ՝

Գորիսի շրջանի Քարաշեն գյուղ

bottom of page