ԿՈՒՅՐԵՐՆ ՈՒ ԱՌՈՂՋԸ
Մի կույր մարդ փայտը ծեռին ճանապարհին կնալիս ա լինում: Մի ուրիշ մարդ էլ տեսավ, որ մի կույր մարդ ճանապարհով կնում ա, ասաց. «Մի ես սրան փորձելու եմ, տեսնեմ` իսկապես կույր է, թե` չէ՞»: Իբր էլ իրան նմանեցրեց կույրի, էկավ, հանկարծ կպչավ կույրին:
Էդ կույրը թե. -Ա´յ մա~րդ, խո տու քոռ չե՞ս: Ես աչքեր չունեմ, տու ընչի՞ ես կալիս, կպչում:
Թե. - Ա´յ մարդ, ես քեզանից քոռ եմ: Տու էլ ե՞ս քոռ:
Թե. - Հա´, քոռ եմ:
Առողջ մարդն ասըմ ա. - Թե որ քոռ ես, ես էսօր առուտուր եմ արել, չեմ իմանում ինձ խաբել են, թե` չէ, մի տես էդ փողը ինչքան կըլնի:
Ասըմ ա. - Հա~, սաղ վախտս ես հայտնի մասնագետ եմ էդ պանին: Տու´ր, տուր փողերդ, ես իմանամ:
Էդ կույր մարդը փողերը վերցնում, ճանապարհից տուրս ա կյալիս հակառակ կողմը, իբր թե որ կույրը տրան չտըսնա:
Առողջ մարդ տըսնում ա, ա´յ մարդ փողը վերցրեց, թաք կացավ:
Ասում ա. - Այ մարդ, պա ի՞նչ էղավ փողս, տու´ր:
Ծեն չի տալիս: Քարը վերցնում ասում ա. - Տեր աստված, աչքի լուս չունեմ, էնպես եմ տալիս, ուղիղ ոտին կպչես:
Մի քար տալիս ա կույրի ոտին: Կույրը տըսնում ա, որ քարը կպավ ոտին, ասըմ ա. «տեղս փոխեմ», փոխըմ ա մի ուրիշ տեղ:
Էս մարդն տըսնըմ ա, որ տեղից տեղափոխվավ, էլի կանչըմ ա, ասըմ ա. - Ա´յ մարդ, պա էս փողը ինչ էլավ, ու՞ր ես:
Էլի ծեն չի տալիս: Ասըմ ա. «Մի քար եմ վերցնըմ, տեր աստված, ուղիղ կպչի մեջքին»: Մի քար տալիս ա էս կույրի մեջքին: Կույրը տեսնըմ ա` չէ, թայրը չկա: Երրորդ անգամ տեղը փոխելուն առողջ մարդն ասըմ ա. «Տեր աստվա´ծ, էս քարս էս անգամ ուղիղ կլխին»:
Հենց կլխի անուն ա տալիս, ասըմ ա. «Ա´յ մարդ, կտա կմեռներ»:
Ասըմ ա. - Սպասի´ր, սպասի´ր, իմացամ, էկամ:
Կյալիս ա մոտ, ասըմ ա. - Դե տուր փողն:
Ասըմ ա. – Հիմա:
Կույրը կնըմ ա: Էս մարդն էլ սրա հետևից կնում ա, ասըմ ա. «Մի ես սրան փորձեմ, տըսնամ՝ ու՞ր ա կնում»: Էս կույրը կնում ա, իրա փողը լցնում ա մի կճուճի մեջ, մի պատի մեջ տընում: Էդ առողջ մարդը կնում ա, սրա փողը գաղտնի վերցնում ա, թաքնվում ա: Կույրը տուս ա կյալիս, տըսնում` փողը չկա: Իրա ընկերներն էլ ընդե կաղնած են ըլնում, ճանաչում են մեկմեկու:
Ասում են. - Ընչի՞ ես էդպես դիլխոր:
Ասըմ ա. - Չես ասում, փողս կողացան:
- Պա, ինչպե՞ս կողացան, որտե՞ղ ես տրե:
Ասըմ ա. - Փողս տրել եմ պատի մեջ:
-Ա´յ հիմար,- ասըմ ա, - փողը չեն տնի, է~, պատի մեջ: Տեսնու՞մ ես էդ ծեռիս փայտն, իմ ամբողջ փողս լցել եմ էդ փայտի մեջ, քցել եմ տեն: Ով էլ քտնի, իրանք են խնտրում թե. «Կույր ախպեր, առ փետդ վերցրու», քտնում էն, պիրում, տալիս ինձ:
Էսենց ասելու, էս առողջ մարդը ծեռը քցում ա էս փայտը քաշում ա ու ետ թաքնվում:
- Վա´յ, փայտս, փայտս:
Էդ էլ տարավ:
Էն կողմից մի կույր մարդ ա կյալիս, ասըմ ա. - Ի՞նչ էք էտենց լաց ըլնում:
Ասըմ ա. - Ա´յ մարդ, փողերս տարան:
-Պա ո՞նց:
Էն ասըմ ա. – Իմ կուճուճով պատից տարան:
Էն ասըմ ա. - Ծեռիս փետը տարան:
Ասըմ ա. - Տուք ինչքա~ն ախմախ մարդիկ եք, փողը որտեղ եք թաքցնում: Ա´, փողն էնենց տեղ կտնե՞ն: Տըսնում էք էս պենջակն ,- ասըմ ա, - խին պենջակ ա, փողը լցել եմ էս պինջակիս վերան, քցես էլ դեն թամաշ արող չի լինի: Ես իմ փողս էդ պենջակի մեջ եմ պահում:
Էս առողջ մարդը, որ էդ պաները լսում ա կողքից, կնում ա, մէ քիչ ճրալի մեղր ա առնում, պերում, քցում էդ մարդու վրա: Մեղուները էդ մեղրի խոտին լցվում են էդ մարդու վրա: Էդ մարդը վրայից պենջակը քցում ա, փախչում: Էս առողջ մարդը սրա պենջակն էլ ա վերցնում, տանում: Ասըմ ա. «Տյուք ծեր կույր տեղով ինձ ուզըմ իք խաբի: Դե հիմի կնացեք, որտե ծերն ասեք, ընդե էլ իմը ասեք»:
1967
Մանրապատումներ
Ասացող՝
Մամիկոն Մկրտչյան
Գրառող՝
Զանգեզուրի բանահյուսական խմբարշավ
Վայր/ֆոնդ՝
Սիսիանի շրջանի Շաղաթ գյուղ