ՀԻՄԱՐ ՏԵՐՏԵՐՆ ՈՒ ԱՐՋԸ
Մի գյուղի մոտ, ժայռի տակ, մի ճգնելու քարայր է լինում: Մի օր գյուղացիները նկատում են, որ մի արջ եկել է և մտել այդ քարայրի մեջ ու դուրս չի գալիս: Գյուղացիները, որովհետև ներքևից գնալու ոչ մի տեղ չի լինում, վերևից սկսում են հա~յ-հու~յ անել` արջին քարայրից դուրս հանելու համար: Ինչ անում են, ինչ չեն անում, հնար չի լինում արջին հանելու: Գյուղացիք մտածում են, մտածում և գալիս այն եզրակացության, որ արջը հասկացել է, որ այդ քարայրը ճգնվելու տեղ է, եկել է ճգնվելու:
Գնում են տերտերին բերում և ասում. – Տե´ր հայր, սրբահոգի արջը ուզում է ճգնի: Արի քեզ թոկով կախ տանք, գնա քարայրի մոտ, արջին օրհնիր, որ հալալ ճգնավոր լինի:
Տերտերը համաձայնվում է, այն պայմանով, որ եթե ներքևից միրուքը շարժի իսկույն հանեն: Ամուր թոկով տերտերին գլուխնիվար կախում են ժայռից: Երբ տերտերը հավասարվում է քարայրին, արջին տեսնելով` սկսում է դեպի արջը խաչ հանել և աղոթքներ մրմնջալ: Արջը զայրանում է և տերտերի մրքից բռնում: Տերտերը թոկը շարժում է, իմաց տալով, որ ձգեցեք: Վերևից մարդիկ են քաշում, ներքևից արջն է տերտերի գլուխը խտտում, այնքան ձգում են, որ տերտերի գլուխը պոկ է գալիս և անգլուխ հանում են վերև:
- Ու՞ր է տեր հոր գլուխը, - բացականչում են մարդիկ:
Դես-դեն են ընկնում, բայց չեն գտնում:
- Տղե´րք, երբ տերտերին կախեցինք, գլուխը վրեն էր, թե ոչ, - հարցնում է ժամհարը:
- Չենք իմանում, վրեն էր թե ոչ, - պատասխանում են հավաքվածները:
Ճարը կտրած` մարդիկ մեկին ուղարկում են տերտերի տունը` իրիցկնոջից իմանալու:
- Իրիցկի´ն, այսօր տեր հոր գլուխը վրեն է եղել, թե ոչ:
Իրիցկինը պատասխանում է. - Այդքանը միտս չի գալիս, միայն այն եմ հիշում, որ առավոտ տեր հայրը աղոթք անելիս միրուքը
1938
Մանրապատումներ
Ասացող՝
Աշոտ Դադալյան
Գրառող՝
Ս. Խանզադյան
Վայր/ֆոնդ՝
Գորիս