ՄԱՆՐԱՊԱՏՈՒՄՆԵՐ
***
Մեկի հորթը գողացան: տերը կասկածեց հինգ մարդու վրա, բայց հաստատ համոզված էր, որ նրանցից միայն մեկի գործն է դա: դատավորի երկար հարց ու փորձից հետո ոչ ոք չխոստովանեց և նա ազատ արձակեց կասկածելիներին:
Արդեն դահլիճից դուրս գալու պահին դատավորը թե. – Հո´րթ գողացող, բա դու ո՞ւր ես գնում:
Եվ բնազդաբար գողը շրջվեց ու մատնեց իրեն:
***
Երբ թոռանը՝ Հասմիկին ուզելու եկած խնամախոսները տուն մտան, Երվանդը կնոջը կարգադրեց ճոխ սեղան պատրաստել: Հասմիկը համեղ ուտեստները դրեց սեղանին և երբ ճաշկերույթը սկսվեց, Երվանդը նկատեց, որ սեղանին աղ չկա, իսկ խնամախոսներից մեկը համառորեն աղամանն էր փնտրում ու կանչեց.
- Հա´սմիկ, բալաս, աղը վեր տունում ես, էրկու տեղ տիր:
***
Տատն օրորում է թոռանը, հետն էլ դժգոհում. – Ա´ բալա, էսքան ուրորում եմ, քո´ն իլ, էլի՜…
- Տա՜տի , քու գործըդ ուրորիլն ա, ուրորի, հեփ կոզամ, քոն կինեմ…
***
Գողերը գիշերով մտնում են տերտերի տուն: Տերտերը նկատում ու ինքն իրեն ասում է՝ «Սուս անեմ, տեսնամ վերչը հի՞նչ ա ինիլու»:
Վերջն այն է լինում, որ գողերը ամեն բան դուրս են բերում տնից, նույնիսկ նրա ներքնակը: Գողերի դուրս գալուց հետո տերտերը վեր է կենում, անկյունում ընկած հին ճախարակը դնում թևատակին ու քայլում գողերի ետևից: Վերջիններս մի տեղ մստում են, որ հանգստանան, տերտերն էլ է գալիս սրանց մոտ նստում:
Գողերից մեկը թե. – Լըսի´, տո՞ւ ստեղ հինչ ես անում:
- Բա մեր տոնը քուչուցնում չե՞ք ծեր տոն, քյոմագ եմ անում. – պատասխանում է տերտերը:
***
Մի մարդու տանը հյուր է լինում:
Մի քանի օր մնալուց հետո վերջինս տանտիրոջն ասում է. - - Ախպե´ր ջան, շատ մնացի ձեր տանը, համո´ւթ ա, քյունում եմ, քըզանա էլ շա՜տ շընորհակալ եմ:
Շոյված տանտերը ձևի համար բռնում է ձիու սանձն ու թե. – Ա´յ տըղա, մնա էլի՜, լավ զրուցհընգեր իր:
- Ճի՞շտ, հարցնում է հյուրը և իջնում ձիուց, - բա ծիս շտեղա՞ն կապեմ, բըլկոնի տակին հարմար չի:
Հուսախաբ տանտերը թե. – Լուզվիս պըտկան:
***
Մի այրի կին առավոտյան քնով է ընկնում և ստիպված ինքն է կովը տանում հանդ՝ տավարածի մոտ: Վերջինս էլ մտածում է՝ կա-չըկա կնկա միտքը ծուռ է, սկսում է սիրահետել: Երբ ձեռքերին մի քիչ ազատություն է տալիս, կինը մի քար է վերցնում, տալիս սրա ճակատը ճղում:
Երեկոյան ջարդված գլխով վերադառնում է գյուղ և նույն կնոջ ներկայությամբ մի գյուղացի հարցնում է. – Ա´յ տղա, էդ հի՞նչ ա պըտահալ:
- Է՜, ասում չես, միրաթ կյումաշը նըստեցի վեր կետը անց կենամ, եր քիցեց:
Խփող կինը թե. – Ա´յ անգրագետ, վեր օզում ես կյումաշը նըստեն, ըռաջան քորում են, փափուկ խոսքեր ասում…
***
Սովետի տարիներին Ալում ապերը մտնում է գյուղի նախագահի մոտ:
- Նախա´գա ջան, մի քանի կիլո ցորենի ճար ըրա, խոխեքը սովից կըտորվում են:
- Ճըկա´, Ալում ապեր, չկա´:
- Մի էրկու կիլո էլ չկա՞:
- Աստված վկա, չկա, - երդվում է նախագահը:
- Վեր չկա, էլ պահեստների տըռները հոր ե՞ք փակալ՝ պա´ց ըրեք, թող հավերը քուջուջ անեն, - բարկանում է Ալում ապերը:
***
Մի օր սկուպոյ Խաչին կնոջն ասում է. – Ա´ կընեկ, ազիզ օր ա, խալխը մըզ հետի չի քեֆ անում: Եկ նհենց քեֆ անենք, վեր լսողը տըրաքվի: Էս իրեք պիլանեքը եր կալ, պըդվալին տըռնին իրեք քիլիդնին պաց ըրա, մըն լավաշ հաց եր կալ, լըվաշին հաստութունավը մըն շըղաթ պանիր, պեխկին կեսը, էրկու կուտուր շաքար, ըղամանը չիմ պեր:
Կինը բերում է: Նստում են ուտում, մնում իրար աչքի մեջ նայելիս:
Խաչին տեսնում է, որ չեն կշտացել, կնոջը թե. – Ա՜ կնեկ, ըշխարքումըս ապրիլ կա, մեռնիլ կա, քինա էն սուղանին կեսն էլ կտրի պեր, աղավ անենք օտենք, ջընըրնիս մըն լավ պընդըցընենք:
***
Մի օր անտառապահ Խաչոն բռնում է մեկին՝ ծառի մատղաշ ճյուղերը կտրելիս:
- Ա´րա, ա խեղճը մեռած, էդ ծառը խե՞ շարքա հընեցիր:
- Խաչո´, տեսնում րե՞ս, մինակ ճըղներն եմ կըտրալ, էն մըն տարի նորերն են կյալու, հանգիստ մնա:
Խաչոն էլ թե. – Հեսա հանգիստ խըղճավ կտանեմ էդ «խելուք» կըլխիդ մազերը խոզիլ տամ, մի´ն ա, մըն քանա ամիս ետը նորերը կյալու են:
***
Սովի տարիներին Կռվան Խաչոն էշը նստած գնում է հարևան գյուղ՝ ծանոթի տուն՝ կարտոֆիլ բերելու: Տեղ է հասնում և սկսում էշին ծեծել:
Ծանոթը ձայնի վրա տնից դուրս է գալիս ու հարցնում. – Ա´յ Խաչո, էդ էշին խե՞ ես թակում:
- Ա´րա, բա ուզացի ծըզ հետի հուն, ճուղուպեր պեռնեմ, էս անդերը պերու վեչ:
- Թա´կում իլ, Խաչո, վեր պերալ չի, տընիլու էլ չի:
***
Պապ ու թոռ հեռուստացույց են նայում:
Մեկ էլ թոռը թե. – Պապի´կ, էս տելեվիզրի կնեկը հունց ա՞, վեր ամեն օր նոր շոր ա կենում:
- Բա´լաս, նըրանք մինչև գոտկատեղն են շոր կենում, հինչքան վեր տելեվիզրի էկրանավը յուրովում ա:
- Ուրեմըն գոտկատեղան տուվերը բաց ա՞…
- Երևի տըհենց ա, թա չէ աշխատավարձավ էդքան շոր առնի՞լ կինի:
***
Մի մարդ գնում է օտարություն: Ութ տարի հետո վորադառնում է գյուղ: ընդառաջ են վազում կնոջ հետ նաև երեք երեխա:
- Ա´ կնեկ, բա ես օթ տարի ստեղ չեմ իլալ, էս խոխերքը շտեղա՞ն են:
Կինը թե. – Վեր տու քյացիր, քըզանա հետո իլան:
- Լավ, ինձանա հետո էն մեծը իլավ, բա էն մը՞նը…
- Դե էն մընն էլ վեր շուտ-շուտ նամակ իր կյուրում, տըրանա իլավ:
- Բա կու՞ճիրը:
- Ա´յ մարթ, տղա խոխա յա, ուրան հետի խելուք նստած մածոն ա օտում, քեզ խընգարում ա՞…
***
Սաղաթելը խոպան գնալուց առաջ հարևանին խնդրում է, որ եթե կինը իր բացակայության ընթացքում «ձախ» գնա, թող հարևանը նեղություն քաշի, հեռագիր տա ու հայտնի, որ կինը մեռել է, ինքը կհասկանա:
Սաղաթելի կանխատեսումները իրականանում են և մի օր օրինապահ հարևանից հեռագիր է ստանում. «Կինդ մեռել է, արի´»: Անցնում է որոշ ժամանակ, նորից հեռագիր՝ «Կինդ մեռել է, ա´րի»:
Հարևանը տեսնում է, որ Սաղաթելը չի գալիս, վերջնական մի հեռագիր է ուղարկում. «Կինդ մեռել է, թաղումը շարունակվում է»:
***
Գյուղի դարբինը, որ կանանց մոտ մեծ հաջողություններ ուներ, հիվանդանում է:
Հերթական տեսակցության ժամանակ մի քանի գյուղացու ներկայությամբ դարբինը, նկատելով իր սիրուհիներից մեկին, ասում է. – Մարո ջան, հիշու՞մ ես էն այգի, էն ծառի տակ…
Ամոթահար Մարոն դուրս է նետվում և տուն վերադառնալիս հանդիպում դարբնին տեսակցության գնացող մի խումբ կանանց:
- Հը՞, Մարո, հունց ա՞…
- Կըրակ չինգի նա, հուր նըհետ վեր իլալ ա, ճընանչում ա:
Վախեցած կանայք շրջվում են և ամեն մեկը մի պատճառ գտնելով՝ գնում են իրենց գործին:
***
Մի կիսագրագետ բժիշկ առավոտյան այցի ժամանակ բոլոր հիվանդներին միևնույն դեղն է նշանակում:
Հիվանդներից մեկը թե. – Բժիշկ, իմ սերտըս ա ցավում՝ նոշպա ես տամ, էն մինին՝ վենդը, էլի՞ նոշպա…
- Ա´յ տղա, խե՞, նա մա՞րդ չի, - պատասխանում է բժիշկը:
1994
Մանրապատումներ
Ասացող՝
անհայտ
Գրառող՝
«Կատակում է Գորիսը» (հավաքեց, մշակեց ու կազմեց Լևոն Սահակյանը)
Վայր/ֆոնդ՝
Գորիս