top of page

ՉՏԵՍ ՃԱՄՓՈՐԴՆԵՐՆ ՈՒ ԿՐԻԱՆ

Երկու մարդ, որոնք իրենց կյանքում կրիա ու բյուլբյուլ տեսած չկային, միասին մի ղամշուտով գնալիս մեկը նկատում է մի ահագին կրիա, բայց չի ճանաչում և ընկերոջը ցույց տալով այն, հարցնում է. - Տո´, էս ի՞նչ է:

Ընկերն իր ընկերոջ առաջին անգետ չձևանալու համար և իր հեղինակությունը բարձր պահելու համար պատասխանում է. - Տո´, էս էլ չգիտես ի՞նչ է, բյուլբյուլ է, բյուլբյու´լ:

- Բյուլբյու՞լ է, - զարմանում է ընկերը:

- Հա´, բա:

- Բա ինչու՞ փետուրներ չունի:

- Էնդուր համար, որ կամ նոր է մորից ծնվել ու փետուրները չեն բուսել և կամ ծերացել է ու փետուրները թափվել են:

1937

Մանրապատումներ

Ասացող՝

Մակիչ Մելիք-Հյուսեինյան

Գրառող՝

Ս. Խանզադյան

Վայր/ֆոնդ՝

Գորիս

bottom of page