top of page
ՍՈՎԱԾ ՀՅՈՒՐԸ ԵՎ ԺԼԱՏ ՏԱՆՏԵՐԸ
Մի մարդ հյուր կնկնի մի ժլատի տուն: Կեսօրվա ճաշը կանցնի, բայց ժլատ տանտերը հյուրին ոչինչ ուտելի բան չի տա:
Երբ իրիկուն կդառնա և հյուրը կտեսնի, որ ոչ ոք չի մտածում իրեն ուտելիք տալու մասին, ճարը կտրած տանտիրոջը կասի. - Եղբա´յր, երբ որ հացն ուտենք պրծնենք, ես որտե՞ղ պիտի քնեմ:
1938
Մանրապատումներ
Ասացող՝
Աշոտ Դադալյան
Գրառող՝
Ս. Խանզադյան
Վայր/ֆոնդ՝
Գորիս
bottom of page