top of page

-

Շվանաձորցի Շուշոն փողոցում անծանոթ է տեսնում ու ծիծաղելով ասում է․

-Բարև Ձեզ։

-Բարև,- պատասխանում է անծանոթը։

-Դե չեմ ճանաչում, բայց դե ոչինչ։

***

-Առաջ եղեռն էր, հիմա սպիտակ եղեռն,- ասում է Մայիս պապը հոգոցով։

-Ի՞նչպես թե, ի՞նչ է սպիտակ եղեռնը, հարցնում են նրան։

-Ինքնություն են վերացնում մարդու միջից, պրծավ էլի։ Ո՛չ անցյալ ունես, ո՛չ ապագա։

***

Շվանաձորցի Մայիսը հյուրերի հետ զրուցում է, կինը անընդհատ ընդհատում է։ Նա զայրանում է ու վրդովված ձայնով ասում․

-Էս կանաց հետ զրուց անելը անհնար է։

2024

Մանրապատումներ

Ասացող՝

Մայիս Ստեփանյան

Գրառող՝

Լուսինե Մադաթյան

Վայր/ֆոնդ՝

Մեղրու տարածաշջան/ Շվանիձոր

bottom of page