top of page

ԱՆՀԱՅՏ

Հեռավոր Բալկանյան ճակատում,

Նժդեհ-Անդրանիկ մարտի են կանչում

Ջարդ տվին դաժան թուրքերի զորքին

Մեր կտրիճները Ղարաքիլիսում:

Մեր ազգի ծանդր լուծը քու մեջքին

Հերդ Կզնուտի Եղիշ քահանան

Դու մեր հերոսը Լեռնահայաստան:

Դավիթ Բեկի սուրբ անունով

Երդում կերած քաջ Նժդեհ

Սրտիդ խորքում ցավը Գողթան

Զանգեզուրի քաջ պաշտպան:

Արև բացվեց ազատության

Ամպեր փախեք երկնքից

Քաջ Նժդեհը իր տղերքով

Արդեն հասավ Վանաձոր:

 

****

Խուստուփա լանջն ես հսկում

Մեր տանջված ախպեր Նժդեհ,

Ցավը պահած քո հոգում

Մեր հերոս արծիվ Նժդեհ:

Անցել ա էսքան տարի,

Շուն թուրքից պրծում չկա,

Քու հոգին թող սավառնի

Մեր անվախ հողի վիրա:

 

***

Անդրանիկը հըսալ ա Զաբուղ կյետին,

Լոխունքըդ եկաք թորքին վային:

Կեծական ուժեղ ա Անդրանիկ փաշան

Սուս ան մինչի Մարքիզ թորքը հոգի յա տամ:

Անդրանիկին անա լըղեն ճյուր տառած,

Խանչալն ա մաուզերը քուչումը յեր տառած,

Էտ շտեղ ա՞ փախճում վըխլըկոտ թորքը,

Առաջը Զաբուղն ա, քամակը՝ տժոխկը:

 

2023

Քնարական բանահյուսություն

Ասացող՝

Մարտունիկ Գալստյան

Գրառող՝

Թամար Հայրապետյան

Վայր/ֆոնդ՝

Գորիսի շրջանի Տեղ գյուղ

bottom of page