top of page

Ա~Յ, ՀԵՎԱ, ՋԱՆՍ

 

Ա~յ, հևա, հևա ջանս,

Հո~յ... հո~յ...

Թառլանի թև ա ջանս,

Հո~յ, հո~յ...

Յար, քե մատաղ, տոնս եկ,

Հո~յ... հո~յ...

Քու սևտան խև ա, ջանս,

Հո~յ... հո~յ...

Ազիզ յարըս գռնալ ա,

Հե~յ, հե~յ...

Գյուլն իրեսին փռնալ ա,

Հե~յ, հե~յ...

Էն հո՞ւվ ա թոշը պաչալ,

Հsե~յ, հե~յ…

Մախմուր թոշը ըռնալ ա,

Հո~յ...հո~յ…

 

Բագլար բուգը ծառին տա

Մախմուր պարցը կռնտա

Մարյամ բաջի, տուռնը փ

Օրիշ կա վեչ, տառնս թակի:

Խնամին խոշ ա եկալ,

Տառտակ ու բոշ ա եկալ,

Երկու ալ լոշ ա պերալ

Ճնհըպի նստալ կերալ,

Տառտակ ու բոշ ա եկալ:

Քըզ յիրա շատ եմ ծիծաղիլու,

Կըլխիտ արկանք եմ մաղելու,

Տանտերը վեր ըջըղվեց,

Ենդան քեզ հո՞ւվ ա թաղելու:

 

Հանդերս ի յեր, հանդեր ա,

Լոխ ըրծաթի բանդեր ա,

Տանակ պերեք, սերտ ճղեք

Բուղում-բուղում բանդեր ա:

Հև կանեմ, հև ա, հև ա,

Հևս ծիրանի թև ա,

Քանց տոպ, կարմիր ա կե

Պաց անեմ` սերտը սև ա:

Քամին կանի պեքին տան

Սև վեչխարը թուքին կանի,

Ով խառնի սերը սերից

Ստանան ունդուր հոքին հանի:

 

 

1940

Քնարական բանահյուսություն

Ասացող՝

անհայտ

Գրառող՝

Սերո Խանզադյան

Վայր/ֆոնդ՝

անհայտ/ՀԱԻԲԱ FF II 5103-5124

bottom of page