top of page
Երկնքի կանչը
Մի գեղեցիկ պարզ գիշեր էր,
Երկինքը լի աստղերով
Եվ լուսինը մեղմ փայլում էր
Կաթնանման յուր լույսով:
Նա նայում էր լռիկ-մնջիկ,
Իբրև մի կույս դեպի Վան,
Նրա աչքին երևում էր
Բյուր ցավալի տեսարան:
Նա տեսնում էր անթիվ թուրքեր
Բռնած սուր, թուր, հրացան,
Կոտորում են, կողոպտում են,
Ավերում են Հայաստան:
Եվ կարծես թե երկնքիցը
Ասում էր այդ լուռ վկան,
Վրա հասիր հայ ազգասեր,
Ձեռքից գնաց Հայաստան:
2023
Քնարական բանահյուսություն
Ասացող՝
Խուրշուդ Բաղդասարյան
Գրառող՝
Սամվել Բաղդասարյան
Վայր/ֆոնդ՝
Ներքին Հանդ
bottom of page