top of page

ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ԵՐԳԵՐ (2)

Կտրավս քյոչ ա քինում,

Քյոչ քյոչի մեջ ա քինում,

Հըրենակ էն քըվորը`

Օխտն ախպոր մեջ ա քինում:

 

***

Սարերին թոխպը պըտի,

Որերին կոխպը պըտի,

Կիր կիրող, ղալամ ածող,

Ծնկանտ թոխտը պտի:

 

***

Թամքը թամքին վրա,

Յուղունիկը վանքին վրա,

Իմ ախպոր ըշտե տեսար

Թագավորին թախտին վրա:

 

***

Ես էն յարին յար պիտի,

Կոտկումը խիար պիտի,

Էն յարի շոքած տեղը`

Մին չինարի ծառ պիտի:

 

***

Աղչի քնանք մեր բաղը,

Պոկենք շամամի թաղը,

Քու էրեսիտ վարաղը

Հանել ա սրտիս դաղը:

 

***

Ոչխարն էլավ էն դյուզը,

Եր ելավ ոննի թոզը,

Յա´ր, քու քթակտ վերկալ,

Թափ տամ քյանքյուլիտ թոզը:

 

***

Մթնալ ա մթնաճանանչ,

Զևինջի քոլը կանաչ,

Հրես եկը իմ յարը,

Բեղերը առնակալած:

 

***

Ծուն դինեմ վիրան, խաշեմ,

Նիհ իլեմ, կտորը եշեմ:

Տեսնամ` յարս գալի՞ս ա,

Կռանամ չաքմեքը քաշեմ:

 

***

Այ հավան եմ, հավան եմ,

Մեծ կարպետին խավան եմ,

Էլ գիտա, ալամ գիտա,

Ես էն յարին հավան եմ:

 

***

Աղջի´կ, աղջի´կ, համ օնիս, Չորս ավանի ծամ օնիս,

Քո հեր, քո մեր շատ ապրի,

Ինձ գալի դու կամ օնիս:

 

***

Ա~յ, յար պտի, յար պտի,

Սարին վրա որթ պտի,

Իմ յարին բերանըմը

Մին կոտոր շաքար պտի:

 

***

Խնձոր օնիմ կծած ա,

Մաջը օսկով լցած ա,

Ախպերս օզեց տվի ոչ,

Ազիզ յարիս պաղշած ա:

 

***

Տանս տակին կա նռնի,

Պյարց պերաք յարս կռնի,

Ես-տյու մին պյաղում պտինք,

Ես չինար իմ, տյու` նռնի:

 

***

Աղջի´, անըմըտ Խանի,

Լեչակտ քամին տանի,

Ես-տյու մին պաղում պտինք,

Իմ հեր, քու հեր` խնամի:

 

***

Քնացել ես օրավ եկ,

Յաղլաղտ խիարավ եկ.

Մեր տյուռնը ղալմաղալ ա,

Շոռ տո´, աղբըրավ եկ:

 

***

Ախպեր հանաքիտ ղուրբան,

Ճուխտ-ճուխտ դանակիտ ղուրբան,

Փափախտ յան ես տիրալ,

Արած դիվանիտ ղուրբան:

 

***

Վարթավորը գալիս ա,

Ծաղիկս հնձելիս ա,

Վարթևորա սու աղջիկ,

Սյաստ ծլվլալիս ա:

***

Աղչի´, աղչի´, դետ քնա,

Առաջքավտ ետ քնա.

Խուռահատին քամին փչի,

Գյուլգազ շալտ ետ քնա:

 

***

Յարս նստած է գերանին

Հարչու շվին բերանին,

Օսկի ղայթան եմ գործում,

Դնեմ ջիբին բերանին:

 

***

Հաց կը թխեմ կյարի ա,

Յարս ալ սափարի ա,

Սափար քինալիտ մատաղ,

Խոսքերըտ շաքարի ա:

 

***

Իրիկունս մթին ա,

Տավարը չոր թրքին ա,

Հրես եկն էն յարը,

Ձեռքը պյուլյուր մրքին ա:

 

***

Ճաղացիս տյուռնը տաշած,

Յաղլըխիս յոլը քաշած,

Կեռ-կեռ ունքերիտ մատաղ,

Ղասիտ ղլամավ քաշած:

 

***

Սարին էն ղոլը ձյուն է,

Էս ղոլս հավքի բուն է,

Հրես եկն իմ յարը,

Շելակը թավ-թավ հյուն է:

 

***

Հովտը սարին նման ա,

Տեսնանք` իմ յարը տա՞նն ա,

Իմ յարին մի քյանքյուլ ունի`

Ոսկի թելին նման ա:

 

***

Ախպե´ր, անումդ Ուռուշան,

Սեպտակ կոլիտ թոխ նշան,

Յաղլատ ղարկի անեմ,

Պահեմ քո յարիտ նշան:

 

***

Թոռ կըգա արև կանի,

Նիշանպահ տերև կանի,

Քուրն ախպորը մատաղ,

Շըղաթաթախ վար կանի:

1898

Քնարական բանահյուսություն

Ասացող՝

անհայտ

Գրառող՝

Երվանդ Լալայան

Վայր/ֆոնդ՝

Թիֆլիս/ Ազգագրական հանդես, Գիրք Գ, № 1, էջ 261-270

bottom of page