top of page

ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ԵՐԳԵՐ (3)

Զարտախին թան եմ ածալ,

Բոյավըտ մըն եմ ածալ,

Խափալ եմ թա` քե եմ գալու,

Շաղլախըտ փոլ եմ ածալ:

***

Հաց կըթխեմ յուխա յա,

Յարիս կեցը չուխա յա,

Իմ յարը ինձ հո՞ւնց կըթակի,

Ինքը մին մեծ խոխա յա:

 

***

Ես մին կանանչ խիար եմ,

Քու սրտիտ իխտիար եմ,

Գնա´, գնա´, ետ եշի,

Ես մին ամանաթ յար եմ:

 

***

Մին յար օնիմ օվչի է,

Մեջքը բարակ ղամչի է,

Ձեռնավը բան չի եր գալ,

Լեզվավը թալանչի է:

 

***

Սարերի թարթանջուկ թյազա,

Ճավուզ, մեխակ քեզ մյազա,

Ինձ պես նազանի աղջիկ,

Քեզ պես տղին հո՞ւնց սազա:

 

***

Ա~յ աջ կռան, ձախ կռան,

Կաքավը սըռան թռան,

Ա~յ քյաքլիկ պոչիկ տղա,

Ես խի՞ եմ մտիդ թռալ:

 

***

Սանդ կըթակեմ հախ ա,

Չմոշկը ոտնիս լախ ա,

Ա տղա, շատ մի խոսա,

Չալ մուկը ռեխատ կախ ա:

 

***

Ա տղա, քինա կալը տես,

Ցորտ աղբրի սալը տես,

Կատոն քյոչկա եմ քթալ,

Խփեն վեր կալ համը տես:

 

***

Կաղնալ էս կտրիս միջին,

Քաքուլտ թաքնիս միջին,

Թե ինձ օզես, ետ վազես,

Գյուլլան տա սրտիտ միջին:

 

***

Գլոխս թութուն դեմ կը տամ,

Թութուն շեվերը եր կը տամ,

Հով վեր սերը սիրածան հանի

Սրտին քարփաթուներ կըտամ:

 

***

Ա~յ հատար-հատար ինես,

Վրցակի կատար ինես,

Թե ինձ օզես ետ վազես,

Ինքտ ճութ ու պատառ ինես:

 

***

Ա´յ տղա, տավարա´ծ տղա,

Կոճակնին շարած տղա,

Իմ հեր քեզ աղջիկ չի տալ

Սիրտը խշարած տղա:

 

***

Խաղ կասեմ խաղիս գլխին,

Իմ հերանց պյաղին գլին,

Քաչալն իրան տեղ կանի,

Ողը տամ կաղին գլխին:

 

***

Աղջի´, աղջի´ համ օնես,

Ճրիկ-ճրիկ ծամ օնես,

Քո մոր աչքերը վեր դառնա,

Թե ինձ կյալի կամ օնես:

 

***

Բոստանս բաղ ա դառալ,

Խըյարս թաղ ա դառալ,

Իմ յարս մին խոսք ա ասալ,

Սրտումս տաղ ա տառալ:

 

****

Սարերին թերթիփ ձունը,

Բաղերին ավլան հունը,

Իմ յարս մին խոսք ասեց,

Կոտրեց սրտիս սյունը:

 

***

Հանդեր ա, հա~, հանդեր ա,

Չիմ արծաթի բանտեր ա,

Դանակ բերեք սիրտ ճղենք,

Էս ինչ բղում դարդեր ա:

 

****

Գետնը եր կարմինջ եմ քցալ,

Մընը մեջ վարթեր եմ լցալ,

Խաբար տարեք իմ յարին,

Չիմ իրան դարտերն եմ լցալ:

***

Մեր տան տակը վար կա

Չալ քչեղակին քար կանեմ,

Վեր իմ սիրածին ինձ տան,

Պելությունս թարգ կանեմ:

 

***

Ճղացին տյուռնը կանանչ,

Տյուս կուգամ համանչ-ամանչ,

Խորասան եսիր պտի,

Իմ սիրածի նշանած:

 

***

Եշըմ եմ` երևում չի,

Ծառերտ տերևում չի,

Աչքերս ման եմ ածում,

Էն յարը երևում չի:

 

***

Մթնել ա տոն չի գալիս,

Թխպել ա, թոռ չի գալիս,

Տեղ եմ ցկալ, պյարձ դրալ`

Աչքերս քյուն չի գալիս:

 

***

Իմ ծաղիկս քաղած ա,

Բարձր սարին կյաղած ա,

Ծաղկիս երան մին լյուս կյա

Դյուշմանին աչքը տյուս կյա:

 

***

Գնացի ճուրը ճրագով,

Մեջքիս տվին ուրաքով,

Իմ հոր իմ մոր ինչ ասեմ,

Ինձ խե՞ տվին կրակով:

 

***

Հինչ անեմ հնչիս դարտա,

Կտրան սազիս փարդա,

Աշղ չի, աշղ դառա,

Յարալու յարիս դարդա:

 

***

Շողքը տվավ էն պատին,

Մեջքը կոտրի իմ տատին,

Հարուստ տեղը տեղ թողեց`

Ինձ տվեց էս աղքատին:

 

***

Բոխչա-բահար եմ կապալ,

Աղ ու զհար եմ կապալ,

Ես էն յարին հավան չեմ,

Օժավ վրա էն կապալ:

 

***

Ա տղա, տվարած տղա,

Կճուկնեն շարած տղա,

Իմ հար քե աղջիկ չի տալ ,

Սիրտը խշարած տղա:

 

***

Սիպտակ ձիին ջուր կըտամ,

Ղալյանին թութուն կըտամ,

Ամեն մի յարս միտս կյալա,

Սրտիս քյալփաթուն կուտամ:

 

***

Չափարի պասմա կոխիլ մի,

Շահին ղալպ ա, փոխիլ մի,

Իմ հար քեզ աղջիկ չի տա,

Քյոնկիլն իմ ա, վախիլ մի:

 

***

Սարերը ձյուն կալալ ա,

Արև արալ, հալալ ա,

Զալում Գյանջեցի աղջիկ,

Դարդերն ինձ կալալ ա:

 

***

Բոստանը ջրած տեղը,

Ասեղը թելած տեղը,

Խաբար տարեք իմ յարին,

Հեն եմ իրան դրած տեղը:

 

***

Արևը կծացալ ա,

Ղումերը քուշտացալ ա,

Խաբար տարեք իմ յարին,

Մուշտարիս շատացալ ա:

Իմ յարը հոր ա իլալ,

Սարերին քոն ա իլալ,

Թոռ ա եկալ թրչալ չի,

Յափունչին շոռ ա իլալ:

 

***

Ես Կյորիսի ծորան եմ,

Մեծ բաղին խնձորան եմ,

Խաբար տարեք իմ յարին,

Օլքա- օլքա կորալ եմ:

 

***

Կը կաղնեմ կետին քարին,

Գիր կըգրեմ Նազլու յարին,

Համ կըգրեմ, համ կըճնչեմ

Աղու կտրի ըստենց տարին:

 

***

Կըկաղնեմ սոնա քարին,

Կընշեմ Բաքվա սարին,

Ա~յ Բաքվա խազայիններ,

Ուղարկեցեք թելլու յարին:

 

***

Գետն եմ դրալ կաշի,

Աչքս բազար կըեշի,

Չերան իմ յարի կյալը,

Հալալ կեսս կըմաշի:

 

***

Ես Կյորիսի ձորան եմ,

Մեծ պաղի խնձորան եմ,

Խապար ըրաք էն յարին,

Օլքա-օլքա կորալ եմ:

 

***

Մեծ արտումը ղուշ կընի,

Ցորտ աղբուրին թուշ կընի,

Յարը յարին տեսնալով,

Գյուլը աչըլմիշ կընի:

 

***

Կաքավը սուլուլ կըտա,

Կընճիթը տյուրուր կըտա,

Հուր որ մին յար չի ունի,

Օնքերը ուրուր կըտա:

 

***

Նալն ու մեխը կրակումը,

Ավլան ճոթը մկրատումը,

Սերը սիրածան հանողին,

Թաքը թխոցի գրասումը:

 

***

Քարին երա ղուշ պտի,

Ցուրտ աղբրին թուշ պտի,

Յա´ր, քի յարը կըտեսնա,

Գյուլն աչըլմիշ կընի:

 

***

Արևը սարին երան,

Մըմուռնը քարին երան,

Մին թևավոր ղուշ պտի,

Իմ սիրած յարին երան:

 

***

Քնացել ես եկալ ես,

Տրեխներտ կոկալ ես,

Ձեռիտ ճպատին մատաղ,

Գառնը մորան չոկալ ես:

 

***

Կաղնել ես բախա-բախա,

Ոններիտ չմոշկը լախ ա,

Սև տղա, կարմիր աղջիկ,

Բըռնել էլ ուրուր յախա:

 

***

Կայնալ ըս բախա-բախա,

Լեչակիտ տոտը կախ ա,

Սև տղա գյուլգազ աղջիկ

Բըռնել էս ուրուր յախա:

 

***

Աղջիկը քնաց կալավը,

Պսպղի տվավ հալավը,

Օզեց որ ետ եշի,

Նշանածն ընկավ կոլավը:

 

***

Գյուլում գյուլում գյուլասար,

Բուրդ կըմանեմ հավասար,

Էս շենումը երկու հարս կա,

Մինը քանց մինը յաս ա:

 

110. Էն յարը հո՞ր ա, տան չի,

Վարած արտը կնանչի,

Էն յարը մին քյուր ունի,

Կընկնի սարերը կըկանչի:

 

1898

Քնարական բանահյուսություն

Ասացող՝

անհայտ

Գրառող՝

Երվանդ Լալայա

Վայր/ֆոնդ՝

Թիֆլիս/Ազգագրական հանդես, Գիրք Գ, № 1, էջ 261-270

bottom of page