top of page

ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ՆՈՐ ԵՐԳԵՐ

 

Ա~յ աղա, աղա սիրտս,

Վա~յ, քո նանին եմ ղուրբան,

Էրված ա, դաղ ա սերտս,

Ջան, քու ջանին եմ ղուրբան:

Օխտը տարի կորած էր,

Վա~յ քու ճնհըպին մատաղ,

Օխտը սարան տոն եկիր,

Ջան, քու ճընհըպին մատաղ:

Ա~յ, հոլ ա, հոլ ա, տղա´,

Ես քու անումիտ մատաղ,

Տոն եկ, տե բոլ ա, տղա´,

Ջանիդ, անումիտ մատաղ...

 

***

Թազա ճաղարցն աղում ա~,

Հո~յ, նազանի իմ յարը,

Սերտս տեղը խաղում ա,

Ջա~ն, նազանի իմ յարը:

Յար ջա~ն, յանարիդ մեռնեմ,

Հո~յ, չինարի յա յարս,

Բոյիտ, քյանարիդ մեռնեմ,

Ջան, չինարի յա յարս:

Բոխճա-բհար եմ կապալ,

Հո~յ, աման, իմ յարը,

Աղու, զհար եմ կապալ,

Ջա~ն, աման, իմ յարը...

Թա վեր թողնես խռովես,

Վու~յ, աման, իմ յարը,

Տեղիտ առ թակ խրովվես,

Ջա~ն, աման, իմ յարը:

***

Ախճի´, անումդ խանի,

Հո~յ աման, իմ յարը,

Լեչակդ քամին տանի,

Ջան, աման, իմ յարը,

Ես, տու նշանած պիտենք,

Հո~յ, աման, իմ յարը,

Իմ հար քու հոր խնամի,

Ջա~ն, աման, իմ յարը:

Ծառը ես եմ, բարը` տու,

Հո~յ, աման, իմ յարը,

Իմ սիրական յարը տու,

Ջան, աման, իմ յարը

Ես մըն վեսկի մըտանի,

Հո~յ, աման, իմ յարը,

Անգին, գոհար քարը` տու,

Ջան, աման, իմ յարը:

 

****

Արևը տուվավ են պատին,

Շոկը ինջավ իմ սըրտին,

Գյավուր մընա իմ նանը,

Վեր ինձ տըվավ ըխկատին:

Արևն ինգավ մեր պատին,

Մեշկը կոտրի փիս տատին,

Հարուստն օզեց, տուվավ վեչ,

Պահեց տուվավ ըխկատին:

Թորնին կոռնը փռնալ եմ,

Թոռնին պատին կռնալ եմ,

Տոնս տարտակ, լաշս պաց,

Սևի ճնհապան փռնալ եմ:

 

1940

Քնարական բանահյուսություն

Ասացող՝

անհայտ

Գրառող՝

Սերո Խանզադյան

Վայր/ֆոնդ՝

ՀԱԻԲԱ FF II 5087-5097

bottom of page