top of page

ԽԱՂԻԿՆԵՐ (1)

1. Լոխչու մասին հինչ վատ կա,

Ինքը կոզե լոխ գյիդա,

Իրան մասին հայ թոբա,

Հունց վոր փակած քլիդա:

 

2. Վերքան կսիրես հափուռը,

Էլա կասե բոլ չի տա,

Աշկը ծակ էր քյափուռը,

Սայաղ կաց, քեզ կոլ չի տա:

 

3. Հինչ որ օզե լոխ տու տո,

Մինը օզե, օխտը տու,

Կենդ մին դյունում խլաթե

Լոխ ըրածըթ կոխ կտա:

 

4. Յավա լուզին կապե տանը,

Կապն էլ թողե կարճ ինի,

Եթե թողնես նա մըծանա,

Էլ պհելու ճար չինիլ:

 

5. Հու վըեր մենակ մեծ մըրաքվա,

Օզի լոխչու մեծն ինի,

Րեմն պետքա էտ մրքավը

Նրանա մեծն էլ էծն ինի:

 

6. Մարթու ցավում խրկելը

Մարթու հետի տիժար չի,

Ամա ցավան փրկելը

Ամեն մարթու հւնր չի:

 

7. Մարթու նհետ խոսելիս

Աշկի տակավ նկատե,

- Տեսար նա դինջ ննջելիս

Նաղլըտ դաստի կըսատե:

 

8. Ծարավ մարթոն նա մին աման

Իրան տանան ճյուրածից,

Ամա քյուչում բղբղումա, -

Լոխ թող գյիդան հասածից:

 

 

2022

Քնարական բանահյուսություն

Ասացող՝

Մարտունիկ Գալստյան

Գրառող՝

Թամար Հայրապետյան

Վայր/ֆոնդ՝

Գորիս Տեղ գյուղ

bottom of page