top of page

ԿԱՏԱԿ-ԵՐԳ

Աղջիկ

Մեր տյուռնը ճռճռում ա- ա´ տղա, դու մի կա~լ-կա~լ.

Մեր շունը հըմաչում ա- ա´ տղա դու մի կա~լ-կա~լ.

Մեր որձակը ծլկթում ա- ա´ տղա դու մի կա~լ-կա~լ.

Մեր խոխեքը լցմացում են- ա´ տղա դու մի կա~լ-կա~լ.

Մեր ճրաքը տըզվզում ա- ա´ տղա դու մի կա~լ-կա~լ.

Մեր կրակը թսվսում ա- ա´ տղա դու մի կա~լ-կա~լ.

Մեր պառավը մըրթմրթում ա- ա´ տղա դու մի կա~լ-կա~լ.

Մեր հալիվորը տընքտընքում ա- ա´ տղա դու մի կա~լ-կա~լ:

Տղա

Ձեր տյուռնը ճռճռում ա- մին ջամ ջրով կյա~մ-կյա~մ.

Ձեր շունը հըչմաչում ա- մին ճոթ հացով կյա~մ-կյա~մ.

Ձեր որձակը ծկլթում ա- մին հափուռ կոտով կյա~մ-կյա~մ.

Ձեր խոխեքը լըցմացում են- մին ջուբ չամչով կյա~մ-կյա~մ.

Ձեր ճրաքը տըզվըզում ա- մին բժուրիկ նոթով կյա~մ-կյա~մ.

Ձեր կրակը թսվսում ա- մին բեռը փայտով կյա~մ-կյա~մ.

Ձեր հալիվորը տընքտընքում ա- մին կոլա գինով կյա~մ-կյա~մ:

Աղջիկ

Մեր ձիանքը խըրխնջում են- ա´ տղա դու մի կա~լ-կա~լ.

Մեր եզիքը պռմռանչում են- ա´ տղա դու մի կա~լ-կա~լ.

Մեր կովերը մըկմըկում են- ա´ տղա դու մի կա~լ-կա~լ.

Մեր որթերը կըմկըմում են- ա´ տղա դու մի կա~լ-կա~լ.

Մեր գումաշները դըռընկում են- ա´ տղա դու մի կա~լ-կա~լ.

Մեր իշերը զըռզըռում են- ա´ տղա դու մի կա~լ-կա~լ.

Մեր նանին ճըղճղում ա- ա´ տղա դու մի կա~լ-կա~լ.

Մեր աղբերը կռվռում ա- ա´ տղա դու մի կա~լ-կա~լ:

Տղա

Ձեր ձիանքը խըրխնջում են- մին խուրում եոնջավ կյա~մ-կյա~մ.

Ձեր եզիքը պըռմռանչում են- մին ճուվարան տարմանով կյա~մ-կյա~մ.

Ձեր կովերը մըկմըկում են- մին խուրում խոտով կյա~մ-կյա~մ.

Ձեր որթերը կըմկըմում են- մին քթիչ կաթնով կյա~մ-կյա~մ.

Ձեր գումաշները տըռլընկում են- մին խուրցը փոքաւ կյա~մ-կյա~մ.

Ձեր իշերը զըռզըռում են- մին կուշ կարով կյա~մ-կյա~մ.

Ձեր նանին ճըղճղում ա- մին շամախի քթկալով կյա~մ-կյա~մ.

Ձեր աղբերը կըռվըռում ա- մին մղայի փափաղով կյա~մ-կյա~մ:

 

1898

Քնարական բանահյուսություն

Ասացող՝

Երվանդ Լալայան

Գրառող՝

անհայտ

Վայր/ֆոնդ՝

Ազգագրական հանդես, Գիրք Դ, № 2, Թիֆլիս, էջ 113-114

bottom of page