top of page

Պատգամ

Թիկունքդ լայն, թևքդ ուժգին,

Կուրծքդ ամուր, պինդ պողպատ,

Սիրել գիտես, կռվել չգիտե՞ս

Դու՛, հսկա երիտասարդ:

 

Քրոջդ են տանում թուրքերը,

Եղբորդ արյունն են խմում,

Իսկ դու անտարբեր սառն արյունով,

Հանգստություն ես փնտրում:

 

Շատ ամոթ քեզ, հազար ամոթ,

Որ զենք չունես քո ձեռքին,

Քո եղբորը կռվի դաշտում,

Անգութ թուրքն է տապալում:

 

Ձեռք տուր, եղբա՛յր, երդվենք այստեղ,

Թողնենք փառքը աշխարհի,

Գնանք կռվենք առյուծաբար,

Ի սեր ճնշված հայ ազգի:

2023

Քնարական բանահյուսություն

Ասացող՝

Խուրշուդ Բաղդասարյան

Գրառող՝

Սամվել Բաղդասարյան

Վայր/ֆոնդ՝

Ներքին Հանդ

bottom of page