top of page

ՍԻՐԵՐԳԵՐ

 

Ախչի´, էսօր մեծ պաս ա

ՏՂԱ - Ախչի´, էսօր մեծ պաս ա,

Գլխիտ յայլուխը խաս ա,

Պեր քու երեսըդ պաչեմ,

Գնա մայրիկիտ ասա´:

ԱՂՋԻԿ - Համբարձումին գոմեշը

Բռնել ես դու իմ փեշը.

Քեզ աղչիկ տվողն ո՞վ ա,

Գնա´, նստի´ր սև էշը:

ՏՂԱ- Արխալուղըս կարել եմ,

Կոճակները շարել եմ,

Կորի´ մոտես, ա´յ ախչիկ,

Քեզնից լավը ճարել եմ:

ԱՂՋԻԿ - Ղարա գյոլում լողցել եմ,

Գյոլի շողքը գողցել եմ.

Յոթը տարի հիվանդ ի,

Քեզ տեսնելուց սաղցել եմ:

ՏՂԱ - Ծառին տակին երկու ղուշ

Մեկը փնջած, մեկը` փուշ,

Անեծք Աստծու դիվանին,

Մեկին կտա, մեկին` ոչ:

ԱՂՋԻԿ - Ձեռքտ փըռնած հուրա

Տու կյալիս ես մըրաքան,

Երփ սիրեցի ես քեզի,

Թշնամիքս տրաքան:

ՏՂԱՆ - Աղջի´, աղջի´ լես ըրա,

Փայըտ ինձ հետ կես ըրա.

Սերըդ ինձի գրավեց,

Մին երեսըտ տես ըրա:

ԱՂՋԻԿ - Ծառին տակին ել ունի

Ըռանգ-ըռանգ թել ունիմ.

Թելիկ-մելիկ սև տղա,

Քեզ առնելու սեր ունիմ:

Ախչի´, էսօր մեծ պաս ա։

 

1938

Քնարական բանահյուսություն

Ասացող՝

Աշուղ Արամ

Գրառող՝

Սերո Խանզադյան

Վայր/ֆոնդ՝

Գորիսի շրջանի Քարաշեն գյուղ/ ՀԱԻԲԱ FF II 4775-4784

bottom of page